Հայերեն


Նախագահ Արմեն Սարգսյանի դասը Պլեխանովի ուսանողների համար (տեսանյութ)

Հասարակություն

Մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գ.Վ. Պլեխանովի անվ. ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանի հրավերով հեռավար դաս անցկացրեց ուսանողների հետ:

Նախ Գ.Վ. Պլեխանովի անվ. ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը ողջունեց Արմեն Սարգսյանին, ԲՈՒՀ-ի մասին տեղեկություններ հաղորդեց, ապա խոսքը փոխանցեց նախագահին:

Արմեն Սարգսյանն, առաջին հերթին, բոլորին հորդորեց լուրջ վերաբերվել համավարակին։ Նրա խոսքով՝ այն բավականին ագրեսիվ է․ «Երիտասարդները, որոնք երբեմն նույնիսկ չեն զգում, որ վարակվել են, կարող են այդ վիրուսն ուղղակի փոխանցել երրորդ, չորրորդ մարդուն, իրենց մտերիմներին, որոնք խրոնիկ հիվանդություններ ունեն, տարեց են և պատրաստ չեն հակազդելու նման մեծ «հարձակմանը»։ Ցանկանում եմ օգտվել առիթից և կրկին բոլորիդ խնդրել, որ շատ լուրջ վերաբերվեք այդ հանգամանքին»։

Ռուսաստանյան ԲՈՒՀ-ի երևանյան մասնաճյուղում սովորող ուսանողներին Արմեն Սարգսյանը նաև խորհուրդ տվեց պահպանել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները. «Երկու երկրների միջև բարեկամությունը պատահական չէ, այն պատմական է: Վստահությունը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի և Ռուսաստանի, հայերի և ռուսների միջև, պետք է շարունակվի նաև ձեր շնորհիվ»:

Նախագահը պատասխանեց նաև ուսանողների բազմաբովանդակ հարցերին, որոնք վերաբերում էին արցախյան հիմնախնդրին, Հայաստանի ապագային, գլոբալիզացիայի նոր միտումներին, ինչպես նաև նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելուն:

Հեռավար դասի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Գ.Վ. Պլեխանովի անվ. ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին հեռավար դասին մասնակցելու առաջարկը ընդունելու համար և հավելեց․ «Մեր ԲՈՒՀ֊ը դարձել է սփյուռքի «փոքրիկ նախարարություն»։ Մեզ մոտ ժամանում են սովորելու հայկական արմատներով սփյուռքի բազմաթիվ երիտասարդ ներկայացուցիչներ, որոնք նախկինում երբեք չեն եղել իրենց հայրենիքում։ Նրանք սկսում են ճանաչել իրենց երկրի մշակույթը և ավելի վառ պատկերացում են կազմում մեր հայ ժողովրդի ազգային արժեքների մասին։ Ուզում եմ նաև նշել, որ մենք ապրում ենք այնպիսի բարդ ժամանակներում, երբ համաճարակը ստիպել է մեզ ու ողջ մոլորակի մարդկությանը քվանտային մտածողություն ձևավորել։ Մենք պետք է վերաարժևորենք այն իրադարձությունները, արժեքները, որոնց հանդեպ նախկինում չեզոք վերաբերմունք ունեինք։ Այժմ պետք է սկսենք ավելի ակտիվ արձագանքել, հեռանանք այն անտարբերությունից, որը մեզ շրջապատում էր»։ Իր խոսքի ավարտին Արման Վարդանյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց, որ հեռավար այս դասի ընթացքում շատ հարցերի պատասխաններ կտրվեն:

 

 

Մենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված