Հայերեն


ԱՄՆ նոր ադմինիստրացիան արմատական վերանայման է ենթարկում իր նախորդների արտաքին քաղաքականությունը. Ավետիք Չալաբյան

Blog
Երեկ երեկոյան ողջ աշխարհը ականատես եղավ այս անհավանական, աբսուրդի ժանրից տեսարանին, երբ ԱՄՆ նախագահը, մատը թափ տալով Ուկրաինայի նախագահի վրա, տառացիորեն ասում է «Լռիր, ինչ որ շատ ես խոսում այսօր», և կամ «Քո ձեռքում խաղաքարտեր չկան, որ այստեղ այսպիսի ելույթներ ունենաս»:
Դիվանագիտության պատմության մեջ վաղուց այսպիսի սկանդալ չի եղել (համենայն դեպս ես չեմ մտաբերում), և տեղի ունեցածը չի տեղավորվում որևէ խելամիտ տրամաբանության մեջ՝ նույնիսկ ամենասուր տարաձայնությունները կարող էին քննարկվել փակ դռների ետևում, և այսպիսի համատարած ծաղրի և պարսավանքի առարկա չդառնային, մանավանդ հաշվի առնելով այս ամենի լրջագույն աշխարհաքաղաքական հետևանքները:

Գիշերը ես ուշադիր նայեցի ողջ պրես կոնֆերանսը: Այն սկսվում է ավանդական ջերմ խոսքերից և դիվանագիտական ռեվերանսներից, և թվում է, որ կողմերը կպատասխանեն լրագրողների հարցերին, հետո կգնան իրենց բանակցություններին, և «Հազվագյուտ մետաղների» վերաբերյալ արդեն համաձայնեցված համաձայնագրի ստորագրմանը: Սակայն նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին, հիմնավորում է, թե ինչու է երեք տարի կռվելուց հետո վերջապես անհրաժեշտ խաղաղություն հաստատել, Ուկրաինայի նախագահը սկսում է նրան կոշտ հակաճառել, բացատրելով, որ Ռուսաստանի հետ հնարավոր չի խաղաղություն հաստատել, և բերելով իր տարաբնույթ հիմնավորումները:

Սա կրկնվում է մի քանի անգամ, և ամեն անգամ խոսակցությունն ավելի է լարվում, կարծես կողմերն ընդհանրապես իրար չեն լսում: Պրես կոնֆերանսի 39-րդ րոպեին, խախտելով տարրական դիվանագիտական էտիկետը, Ուկրաինայի նախագահը դիտողություն է անում ԱՄՆ փոխնախագահին, նա իր հերթին կոշտ հակադարձում է, որից հետո և սկսում է սկանդալային վիճաբանությունը, որի արդյունքում բանակցությունները ձախողվում են, Ուկրաինայի նախագահը հապշտապ լքում է Սպիտակ տունը, և ողջ աշխարհը փորձում է հիմա գուշակել, թե ինչ է տեղի ունենալու նրա և Ուկրաինայի հետ:

Իմ համար այս ամենից արվում է մի քանի անմիջական հետևություններ՝

ա) Ուկրաինայի նախագահը տոտալ ձախողեց իր առաքելությունը. Սովոր լինելով վերջին երեք տարիների ընթացքում բոլոր արևմտյան հարթակներում հանդես գալու աննկուն հերոսի կերպարում, նա չկարողացավ մինչև վերջ ընկալել, որ ԱՄՆ նոր ադմինիստրացիային այլևս «հերոս» պետք չի՝ պետք է ճկուն, բանակցող և համագործակցության ընդունակ առաջնորդ, դադարեցնելու այս անհեռանկար պատերազմը, որի թեստն ինքը լիակատար ձախողեց:

բ) ԱՄՆ նոր ադմինիստրացիան արմատական վերանայման է ենթարկում իր նախորդների արտաքին քաղաքականությունը, և այդ համատեքստում անխնա կերպով ճնշում է նրա հիմնական արտաքին գործընկերներին, եթե նրանք չեն հարմարվում նոր ադմինիստրացիայի կուրսին, և նրան հավատարմություն չեն հայտնում: Սթարմերը և մասամբ Մակրոնը դա հասկացան, և փորձեցին ճշգրտումներ մտցնել իրենց հռետորաբանության և գործողությունների մեջ, իսկ Զելենսկին՝ ոչ, և խայտառակվեց ողջ աշխարհի առաջ:

գ) միջնաժամկետ հեռանկարում, ԱՄՆ նոր ադմինիստրացիան փորձելու է համաձայնության գալ ՌԴ հետ՝ դադարեցնելու անհեռանկար դարձած պատերազմը, և կենտրոնացնելու իր ռեսուրսներն այլ արտաքին քաղաքական գերակայությունների վրա: Այս ճանապարհին այն կշարունակի նոր տակտիկական զոհաբերություններ կատարել՝ դյուրացնելու վերջնական համաձայնությունը, ներառյալ նաև մեր տարածաշրջանում:

Մեր համար սրանից ևս մեկ կարևոր հետևություն կա՝ մեր երկրին ժամանակավորապես տիրացած վարչախմբի պարագլխին պետք է նայել Զելենսկուն, և ինքն իրեն խղճալ: ԱՄՆ նոր ադմինիստրացիան նրա պես «հերոսների» կարիքն այլևս չունի, առավել ևս այն չունի Եվրաքվեական խեղկատակների ողջ բազմության կարիքը, որոնք երկար տարիներ այստեղ փորձում էին մեզ համոզել, որ Հայաստանի միակ փրկությունը մոլի հակառուսականության մեջ է:

ԱՄՆ այսպիսի ադմինիստրացիայի հետ կարող են խոսել միայն այնպիսի առաջնորդներ, որոնք խորապես գիտակցում են սեփական ազգային շահը, հենվում են սեփական ուժերի վրա, և արտաքին ուժերի պատվերով սեփական երկիրը չեն նետում արկածախնդրություների մեջ: Միաժամանակ ընկալելով աշխարհում ուժային հաշվեկշիռը՝ չեն փորձում տեսախցիկների առջև հերոս ձևանալ, այլ օգտագործում են թե կոշտ և թե փափուկ ուժը՝ սեփական ազգային շահերը առաջ մղելու համար: Մեր նպատակը այսպիսի ուժ ձևավորելն է, մինչ այդ այս ամենից պետք է դասեր առնել, և երբեք այսպիսի վիճակներում չհայտնվել:

P.S. հետաքրքրվողների համար ամբողջական տեսագրությունը տեղադրում եմ հղումում:
 
Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՊարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԻնչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասինՌուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար Ղազարյան
Ամենադիտված