Հայերեն


Ոչ թե «քնել», այլ շատ լուրջ համագործակցություն է պետք գործընկերների հետ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա փուլում ամբողջ աշխարհում սպառազինություններ ձեռք բերելու մրցավազք է սկսվել, պետություններն ավելացնում են իրենց ռազմական ծախսերը։ Եվրոպայում անգամ կտրուկ բարձրացնում են ռազմական բյուջեները՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ՆԱՏՕ-ի իր գործընկերների անվտանգությունն ապահովելու բեռը վերցնել իր ուսերին։ Ու մեծածավալ ռազմական ծախսերի մի կարևոր բաժինը տրվում է հենց սպառազինությունների ձեռքբերմանը։ Բայց եվրոպական խոշոր երկրները մտադիր են ստեղծել ռազմարդյունաբերական խոշոր համալիր։

Ռազմարդյունաբերական բազայի կարևորությունն այն է, որ չպետք է պաշտպանական համակարգը կախվածության մեջ դնել միայն սպառազինությունների ձեռքբերման կամ մատակարարման վրա, այլ անհրաժեշտ է ստեղծել սեփականը։ Մատակարարումների մասով ժամանակի ընթացքում որոշ ուղղություններով անգամ խնդիրներ կարող են առաջանալ, որը ներկա պահին դժվար է կանխատեսել։ Ինչպես, ի դեպ, եղավ Հայաստանի դեպքում, երբ Ռուսաստանից զենք էինք գնել, բայց, գոնե պաշտոնական մատուցմամբ, այդպես էլ չէինք կարողանում ստանալ, իսկ Ռուսաստանն էլ, իր հերթին Ուկրաինայում ընթացող պատերազմով զբաղված լինելով, չէր կարող ժամանակին մատակարարումները կատարել։ Ռուսական կողմն ուշացրել է անգամ Հնդկաստանին կատարելիք մատակարարումները, որի համար հնդկական կողմը նախօրոք վճարել է։ Իսկ եթե Հայաստանը կրկին ագրեսիայի զոհ դառնա ու այդ ընթացքում մատակարարումները չկատարվեն, դա շատ ցավալի հետևանքներ կարող է ունենալ, ինչքան էլ մատակարարող կողմին մեղադրենք, քանի որ յուրաքանչյուր երկրի համար առաջնայինն իր շահերն են։

Մյուս կողմից էլ՝ զենքի տեղափոխման հետ կապված խնդիր կարող է առաջանալ, ինչպես, օրինակ՝ Հնդկաստանից զենք էր ձեռք բերվել, բայց այն չէին կարողանում հասցնել Հայաստան, քանի որ տրանզիտային ուղիների հետ կապված խոչընդոտներ էին առաջացել։

Իսկ Ադրբեջանը միաժամանակ տարբեր երկրներից միլիարդավոր դոլարների խմբաքանակներ է ձեռք բերում՝ բացահայտ ցույց տալով, որ պատրաստվում է հերթական ագրեսիային։ Բայց իրադարձություններին ուշադիր հետևելու դեպքում կարելի է նկատել, որ Ադրբեջանի կողմից միայն զենքի ձեռքբերման վրա շեշտը չի դրվում։ Տարբեր պայմանավորվածությունների ժամանակ և համագործակցութան ձևաչափերի շրջանակներում Բաքուն առաջ է մղում համատեղ արտադրություն կազմակերպելու ու սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու թեման։ Դրա արդյունքում Ադրբեջանում տարբեր երկրների ծագման զենքեր կարտադրվեն՝ պակիստանյան, թուրքական, իսրայելական և այլն։ Կան նաև միանգամից մի քանի կողմեր ընդգրկող ծրագրեր։ Օրինակ՝ թուրքական KAAN կործանիչների նախագծի շրջանակներում ընդգրկված են միաժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը։

Իսկ Հայաստանում միշտ էլ խոսվել է ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելու մասին, բայց այդպես էլ ծանրակշիռ որևէ ծրագիր չի իրականացվել, ավելին՝ նախաձեռնություն չկա տարբեր համագործակցության ձևաչափեր ստեղծելու հետ կապված։

Ներկայում Հնդկաստանը դարձել է ռազմական արտադրանքի թողարկման կարևորագույն ուղղություններից մեկը, և ամերիկյան, ռուսական, ֆրանսիական ու գերմանական կողմերը ներդրումներ են կատարում Հնդկաստանում։ Իսկ այդ երկիրը շատ դրական է տրամադրված Հայաստանի նկատմամբ, ու միանշանակ կհամաձայնի համատեղ արտադրության կազմակերպման ծրագրերի շուրջ։ Բայց Հայաստանի կողմից որևէ նախաձեռնողականություն չկա, բարձրաստիճան մակարդակով ինտենսիվ հանդիպումներ չկան։

Այնինչ, նույն Ադրբեջանը միշտ բարձր մակարդակով հանդիպումներ է նախաձեռնում Պակիստանի ներկայացուցիչների հետ, փորձի փոխանակում կազմակերպում և այլն։ Վերջերս էլ Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆն էր ժամանել Բաքու, որի շրջանակում կարևորվեց նաև ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությունը։

Ֆրանսիայի հետ ևս Հայաստանի հարաբերությունները բավական ջերմ են, բարձրաստիճան մակարդակով հանդիպումներ տեղի են ունենում, Փարիզից Հայաստանին սատարող հայտարարություններ են հնչում, սակայն այդպես էլ բովանդակային նախաձեռնություններ չկան։ Այնինչ, կարելի էր ֆրանսիական զենք արտադրողներին հրավիրել Հայաստան ու համատեղ զենքի արտադրության թեման բարձրացնել։

Նույնը կարելի է անել նաև այլ գործընկեր երկրների հետ համագործակցության շրջանակներում։ Հայաստանի համար ուղղակի անհրաժեշտություն է ռազմարդյունաբերական բազա ունենալ, որ եթե հանկարծ իրավիճակի փոփոխության պայմաններում զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ առաջանան, հենվի իր ներքին ներուժի վրա։

Բացի դրանից, շատ դժվար է զրոյից ռազմական տեխնոլոգիաներ ստեղծելը, քանի որ այն տարիների աշխատանք ու մեծ ներդրումներ է պահանջում, դրա համար կարելի է միանգամից վերցնել մյուսների տեխնոլոգիաները և կիրառության մեջ դնել։ Օրինակ՝ Թուրքիայում Բայրաքթար անօդաչուները հենց այդպես են ստեղծվել, տարբեր երկրներից բերված տեխնոլոգիաների հաշվին այն հավաքվել է, իսկ որոշ ժամանակ անց դրա հիման վրա արդեն ստեղծվում են թուրքական բաղադրամասերը։

Հայաստանը ռազմական տեխնոլոգիաները յուրացնելու և սեփական արտադրանքի շրջանակներում կիրառության մեջ դնելու խնդիր ունի, իսկ դրա համար միանգամայն լուրջ համագործակցություն է պետք գործընկերների հետ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանը«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԷդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԱրդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջԿառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՖասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները անվճար օգնում էին ձեզ. Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին Մեծ պատիվ է՝ երկիրը ձախողած, երեք պատերազմ բերած կուսակցության կողմից արժանանալ բացասական կարծիքի ՔՊ-ն թքած ունի ՀՀ 60 000 հպարտ քաղաքացու ձայնի վրա, քանի որ ԱԺ-ում բացակայում է իրենց ընտրած ԲՀԿ-ն Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանՊետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանԻնչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված