Գեղամ Նազարյանը հայտարարություն է տարածել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու, թե երեկ ինչու էր վրդովվել և թիրախավորել լրագրողին։
-Երեկ տհաճ միջադեպ տեղի ունեցավ Կիրանց գյուղում, որը սպասվածից առավել մեծ արձագանք գտավ, հատկապես սոցցանցերում:
-Կիրանցը իմ հայրենի գյուղն է եւ նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել եւ չհուզել։ Ես հիմա չեմ ցանկանում կրկին կատարվածը քննարկել, միայն ցանկանում եմ ասել, որ առաջինը հենց ես չէի ցանկանա, որ նման միջադեպ արձանագրվի, այն էլ լրատվամիջոցի եւ լրագրողի մասնակցությամբ։ Իհարկե, ոչ միայն չէի ցանկանա, որ այդպես լինի, այլ ցավում եմ տեղի ունեցածի համար։
-«Հայաստան» խմբակցությունից նշեցին, որ Գեղամ Նազարյանը հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։
-Համարեք, որ ձեր հարցերին պատասխանելով հանդես եմ գալիս լրացուցիչ պարզաբանմամբ։ Կրկնեմ մեկ անգամ եւս, ես հարգել, հարգում եմ, հարգելու եմ լրագրողի եւ մամուլի աշխատանքը, միայն կցանկանայի որ դեպքին գնահատական տալուց առաջ ծանոթները, ընկերները կամ ում դու ընկեր ես համարում, կփորձեն պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Մի պարզաբանում ևս, «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live