Հայերեն


Կարևոր՝ ՌԴ-ում բնակվող հայերի համար․ վերահսկողությունը խստացվում է

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ է ենթադրում մի շարք ուղղություններով՝ կեցության ժամկետներ, փաստաթղթերի նոր ձևաչափ, միգրանտների շարժ, իրավական նոր ռեժիմ և այլն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու քաղաքականությունը նորություն չէ։ Դեռ 2018 թվականից արդեն այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է և յուրաքանչյուր տարի առաջարկվող փոփոխությունների որոշակի խմբաքանակ կյանքի է կոչվում։ 2023 թվականին ևս եղել են խստացումներ, ինչն էլ իր ազդեցությունն է թողել միգրացիոն հոսքի վրա։

«Ռուսաստանի Ներքին գործերի նախարարի վերջին հայտարարության համաձայն՝ 2023-ին ՌԴ-ից արտաքսված միգրանտների թիվը կազմել է 110 հազար, որը ռեկորդային ցուցանիշ է։ Այն 65 տոկոսով ավելի է 2022 թվականից։ Մուտքի արգելքի խնդիրների առաջ կանգնել են նաև հայ միգրանտները։ Մեր քաղաքացիներից շատերը, բավարար իրազեկված չլինելով, կեցության ժամկետները չեն պահպանում, օրենքով նախատեսված ընթացակարգով իրենց փաստաթղթերը չեն կազմում, հաշվառվում են մեկ տեղում, բնակվում են մեկ այլ տեղում ու արդյունքում խնդիրների առաջ են կանգնում»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։

Այս նոր նախագծով առաջարկվող փոփոխությունները ևս խստացնում են միգրանտների նկատմամբ վերահսկողությունը։ Մասնագետն ընդգծում է՝ շատ կարևոր է, որ ՌԴ մեկնող յուրաքանչյուր քաղաքացի լավ տեղեկացված լինի ընթացակարգերից։

«Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ժամանակավոր կեցության ժամկետներին։ Գործող օրենսդրությամբ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները տարվա ընթացքում կարող են յուրաքանչյուր 180 օրվա մեջ Ռուսաստանում գտնվել 90 օր։ Հիմա առաջարկվում է 365 օրվա մեջ քաղաքացին իրավունք ունենա գտնվել 90 օր։ Ընդ որում, եթե նախկինում քաղաքացին ՌԴ-ից դուրս գալով ու հետ վերադառնալով կեցության ժամկետները զրոյացնում էր ու նորից էր հաշվարկվում, ապա այսօր այդպես չէ։ Կեցության օրերի քանակը հաշվարկվում է տարվա սկզբից կատարած առաջին մուտքից»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է օտարերկրացիների համար ստեղծել թվային պրոֆիլ, որը կմիավորի քաղաքացու մասին պետական մարմինների ու կազմակերպությունների տեղեկատվական համակարգում առկա տվյալները։ Կներդրվի նաև ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացու ինքնությունը հաստատող մեկ այլ փաստաթուղթ։ Տաթևիկ Բեժանյանը նկատեց, որ ժամանակին քննարկվում էր այդ փաստաթղթում չիպ ունենալու տարբերակը, ինչը հնարավորություն կտար վերահսկել միգրանտի տեղաշարժը, քանի որ շատ են դեպքերը, երբ անձը հաշվառվում է մեկ հասցեում, բնակվում՝ մեկ այլ տեղում։ Դրանից բացի, նախագծով առաջարկվում է ուժեղացնել վերահսկողությունն այն գործատուների նկատմամբ, որոնք ցանկանում են ունենալ օտարերկրացի աշխատողներ։ Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել օտարերկրյա աշխատողների ու գործատուների ռեեստրներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱյս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանՄինչև 18։00-ն ջուր չի լինի 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան (տեսանյութ) Ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆԱրտառոց դեպք՝ ԵրևանումԵկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան Բագրատ սրբազանը` Նիկոլ Փաշինյանի սպասվող ասուլիսի մասին«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Ժամեր շարունակ գազ չի լինելուԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Իրականում ով է տեսանութում պատկերված Կիրանցում գտնվող հատուկջոկատայինըՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Անջատումներ՝ 10։00-ից Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՀրդեհ՝ Երևանում․ այրվել է 5 տուն, հայտնավերվել է դի Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Ոստիկանական մեքենաներ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներումԲուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարար Միջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել է ՖԻՖԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 83,25 դոլար 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում «Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք Երևանում․ քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մի շարք հասցեներում ջուր չի լինի «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Կիրանցի գյուղացիները այրելու են տները, Հայաստանը կիսելու պատասխանները պետք է տան․ Դանիելյան Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ)
Ամենադիտված