Հայերեն


Մեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ես այրիացա, երբ ընդամենը 23 տարեկան էի… միայն ցավում եմ, որ երեխա չհասցրեցինք ունենալ, չստացվեց, չնայած որ ես էլ, ինքն էլ երազում էինք վայելել ծնող դառնալու բերկրանքը»,- MediaHub-ին պատմում է Օքսանա Հայրապետյանը։ 

Նրա ամուսինը՝ սպիտակցի Հմայակ Հայրապետյանը, ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, տեղափոխվել է Արցախի Ներքին Հոռաթաղի հրետանային զորամաս, մարտկոցի հրամանատար էր։ Մասնակցել է ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Ցավոք, հոկտեմբերի 21-ին նրա վերջին մարտն էր՝ Նոր Կարմիրավան բնակավայրում։

«Նա գերազանց հրամանատար էր, իսկ որպես մարդ՝ աննկարագրելի բարի։ Ես միշտ ասում եմ, որ պատերազմում ես միայն չայրիացա, այլ կորցրեցի այս կյանքում ինձ կես խոսքից հասկացող անչափ հոգատար մի մարդու, որի բացակայությունը զգում եմ ամեն օր, ամեն վայրկյան»,- նշում է կինը։ 

Հմայակ Հայրապետյանը 29 տարեկան էր, պետական ու գերատեսչական պարգևներից բացի զորամասը նրան հետմահու շնորհել է նաև մայորի կոչում։ Հուղարկավորվել է հայրենի Սպիտակի հերոսների պանթեոնում։ 

Օքսանան, որ քիմիա-կենսաբանության ուսուցչուհի է, ասում է, որ իր ու ամուսնու սիրելի վայրը Ներքին Հոռաթաղի Սուրբ Գևորգ եկեղեցու բակն էր, որտեղ ժամերով նստում ու խոսում էին ապագայից, որն այդպես էլ չեկավ, ընդհատվեց։ 

«Ինքը շատ կապված էր ծառայությանն ու իր զինվորներին, որից մեկը եղբայրս էր։ Ես զարմանում էի, թե ինչպես կարելի է հավասարապես նվիրվել և՛ ծառայությանն ու ընտանիքին, և՛ ընկերներին ու Հայաստանում ապրող հարազատներին»,- ասում է երիտասարդ կինը:

Ամուսնու հանդեպ ունեցած սերն Օքսանան արտահայտել է Ն․Հոռաթաղի եկեղեցու բակում նրա անունով խաչքար տեղադրելով։ 

«Ամուսնուս զոհվելուց հետո քանի որ հաճախ չէի կարող գալ-գնալ, որոշեցի խաչքար տեղադրել այն վայրում, որն ամենաշատն ենք սիրել։ Միայն այնտեղ էի զգում Հմայակի ներկայությունը։ Բացի այդ, Գառնաքար գյուղի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է ամուսնուս անունով։ Հետո զորամասի սպայակազմը զոհված հերոսների հիշատակը հավերժացնող սրբատեղ է կառուցել։ Օրեր առաջ ադրբեջանական Տիկ-տոկ ալիքներով տեսա, որ թշնամիները Սուրբ Գևորգի ու զորամասի տարածքում են ու պղծել են մեր խաչքարերը, վերացնում են հայակական հետքը, առավել ևս մաքրում են մեր հերոսներին հիշեցնող ամեն ինչ»,- ափսոսանքով նշում է կինը։ 

2023-ին Օքսանան Իվանյան՝ խաղաղապահների կենտրոնակայան է տարհանվել Առաջաձորից։ Վշտանում է, որ այդպես էլ չկարողացավ գնալ Հոռաթաղ, փրկեր ամուսնու նկարները, որ զինվորները պահում էին իր աշխատասենյակում, կամ գոնե թաքցներ խաչքարը, որ ադրբեջանցիները չպղծեն ամուսնու և հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակը։ 

«Իմ 2 հորեղբայրներն էլ անմահացան առաջին ազատամարտում։ Չնայած իրենց ընտանիքների կրած դժվարություններին՝ դա հաղթանակի շրջան էր մեզ համար։ Այսինքն` իմաստավորում ուներ իրենց չլինելը։ Հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, իսկ հերոսներին ու նրանց կատարածն արժեզրկում են ամեն օր»։

Օքսանան ասում է, որ իր ցավին մինչ օրս ապրումակցում են Հմայակի զինվորական ընկերներն ու նրանց ընտանիքները, որ ցանկացած պահի երիտասարդ կնոջ կողքին են։ 

«Բայց նրա չներկայությունը ոչ ոք չի կարող լրացնել։ Այցելում եմ իր գերեզմանին։ 4 տարի անցնի, 104 անցնի, միևնույն է, սիրելի մարդկանց կորուստը, նրանց հանդեպ կարոտը ժամանակը ո՛չ մեղմում է, ո՛չ էլ սփոփում»,- ընդգծում է նա։ 

5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱյս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանՄինչև 18։00-ն ջուր չի լինի 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան (տեսանյութ) Ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆԱրտառոց դեպք՝ ԵրևանումԵկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան Բագրատ սրբազանը` Նիկոլ Փաշինյանի սպասվող ասուլիսի մասին«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Ժամեր շարունակ գազ չի լինելուԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Իրականում ով է տեսանութում պատկերված Կիրանցում գտնվող հատուկջոկատայինըՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Անջատումներ՝ 10։00-ից Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՀրդեհ՝ Երևանում․ այրվել է 5 տուն, հայտնավերվել է դի Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Ոստիկանական մեքենաներ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներումԲուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարար Միջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել է ՖԻՖԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 83,25 դոլար 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում «Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք Երևանում․ քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մի շարք հասցեներում ջուր չի լինի «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Կիրանցի գյուղացիները այրելու են տները, Հայաստանը կիսելու պատասխանները պետք է տան․ Դանիելյան Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մարիամ Ալեքսանյանը հարսանիքից կադրեր է հրապարակել. բացառիկ
Ամենադիտված