Հայերեն


Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Մասիս քաղաքի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը արցախցի երեխաների նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է դրսևորում»
,- այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց աշակերտներից մեկի ծնողը՝ Դիանան։ 

Նրա խոսքով՝ մեկ անգամ չէ, որ Վրացյանը բուլինգի է ենթարկում արցախից բռնի տեղահանված աշակերտներին։ 

«Ընկեր Վրացյանն իր ձեռքից գցել է գրիչը, իմ աղջիկը վերցրել ու ասել է՝ «ընկեր Վրացյան, ձեր գրիչը վերցրեք», շրջվել, բռնել է ուսից, թե՝ «արցախցիք պիտի մեռնեին, ոչ թե հասնեին ստեղ»։ Աղջիկս դողալով հասել է տուն, հիմա հազիվ եմ խնդրում, որ դպրոց գնա, ասում ա՝ «մամա, հիմա իր ցանկությունն է, որ եղբայրներս՝ Արթուրն ու Տիգրանը, պատերազմից ողջ դուրս չգայի՞ն»։ Իսկ մյուս ուսուցիչները հրաշք են, թե՛ որպես մարդ և թե՛ որպես մասնագետ, իսկ տնօրեն տիկին Բարսեղյանը ոսկե անձնավորություն է, առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում արցախցիներին»,-ասաց Դիանան։ 

Ծնողի խոսքով՝ մի քանի օր առաջ էլ ոտքով հարվածել է իր քրոջ տղային, որը վերջերս էր վիրահատվել։

«Որտե՞ղ եք տեսել, որ ուսուցիչը քացով հարվածի աշակերտին»,- զարմանում է մեր զրուցակիցը, ապա ավելացնում, որ քրոջ որդու ոտքի ծնկի հատվածն ուռած հասել է տուն։ 

«Իհարկե՛ չենք լռել, հարցրել ենք՝ ինչո՞ւ եք հարվածել, ինչո՞ւ եք վիրավորում արցախցի երեխաներին, ախր առանց այն էլ դժոխքից են փրկվել, այդքան սթրես են տարել, ասում է՝ «ազդեցության տակ եմ եղել, կոկաին եմ օգտագործել…» հասկանո՞ւմ եք, կոկաինի ազդեցության տակ դպրոց մտնելը ո՞րն ա։ Անգամ եթե սա կատակ է, բա այդպիսի կատակ անո՞ւմ են: Համապատասխան տեսանյութեր էլ կան, որտեղ պարզ լսվում է իր ասածը։ Հոգեպես անհավասարակշիռ ոչ մի անձ, անկախ նրա մասնագիտական որակավորումից, չպետք է դասարան մտնի, եթե նա տարբերություն է դնելու մասիսցի, արցախցի և կամ գյումրեցի ու երևանցի աշակերտների միջև»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Նա նաև տեղեկացրեց, որ հաշվի առնելով երեխաների՝ Արև Վրացյանի պատճառով ու դպրոցի հանդեպ վախն ու վերաբերմունքը, խնդիրը հասցրել են իրավապահ մարմիններին և սպասում են զարգացումների:

MediaHub-ը ներկայացնում է նաև տեսանյութը, որում ուսուցիչը խոսում է «կոկաինի» ազդեցության տակ լինելու մասին:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել տիկնոջ հետ, բայց MediaHub-ը կլինի հետևողական:

Տեսանյութն այստեղ

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ ՄեսսիԻ՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Ողբերգական լուր՝ Արարատից. զոհը 25-ամյա երիտասարդ էԽոյ, Այծեղջյուր, Երկվորյակ և Կույս. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը մայիսի 5-ի համար Էս ինչ աղջիկա… Անահիտ Մանուկյանը խանդում է Հակոբ Տեր-Վարդանյանին. բացառիկ հոլովակ Ուժգին կարկուտ` Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղանԱնձրև, ամպրոպ. ակտիվ ցիկլոն է գտնվում Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվելԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ․ «Հրապարակ» Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին աճել. փոխարժեքն՝ այս պահին Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Ուժեղ կարկուտ Արմավիրի մարզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԽոշոր ավտովթար Երևանում.տուժածներից մեկը հաղորդավար Տիգրան Հարությունյանն է Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքիցԲազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մի շարք հասցեներում գազ չի լինի Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Արցախ» Համահայկական եիտասարդական ֆորումի առաջին 20 մասնակիցների անունները հայտնի ենԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են Երևան Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՀնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Ապահովագրության կարևորությունը և ԶՊՄԿ փորձը Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԵթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»
Ամենադիտված