Հայերեն


Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Մասիս քաղաքի համար 4 դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանի շուրջ կրքերն օր-օրի ավելի են թեժանում։ MediaHub-ի՝ երեկ հրապարակված, «Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ» վերտառությամբ հոդվածից հետո (տեսանյութով) բազմաթիվ ծնողներ են դիմել MediaHub-ին ու ներկայացրել իրենց բողոքը՝ կապված ուսուցչի ոչ ադեկվատ պահվածքի հետ։ 

Դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանը մեզ հետ զրույցում այսօր ասաց, որ աշակերտների ու ծնողների բողոքը լսելուց հետո ինքը ստիպված նստում է Վրացյանի դասերին, որ երեխա չտուժի։ 

«Հոգեկան խնդիր ունի, թե ոչ, դա բժշկի գործն է։ Բայց որ ընկեր Վրացյանն ինքն է խնդիրներ ստեղծում դպրոցի համար, միանշանակ է։ Արցախցի մի երեխայի վիրավորել ու ասել է, թե՝ «դուք պիտի մեռնեիք, ինչի՞ եք եկել», ես խոսել եմ ծնողների հետ, հանդարտեցրել իրավիճակը։ Ոչ մի ուսուցչի նկատմամբ անվստահություն չկա, բացի Արև Վրացյանից, իսկ իր համար ճիշտը մի՛շտ ինքն է»,- ասաց դպրոցի տնօրենը։

Տիկին Բարսեղյանը նաև նշեց, որ քայլեր են ձեռնարկում ուսուցչուհուն կարգի հրավիրելու համար, որովհետև նա երկխոսելու ունակ չէ։

«Մի նկատողություն արդեն տվել եմ, 6-րդ և 9-րդ դասարանը վերցրել եմ ձեռքից, մայիսին նաև 8-ի «Բ» դասարանն եմ վերցնելու, բայց, միևնույնն է, ինքը շարունակում է իրեն նույն կերպ պահել։ Խնդիրը միայն արցախցի երեխաները չեն։ Տարբեր ծնողներից ենք բողոքներ ստանում, հարվածում է երեխաներին։ Ամեն օր, ամեն ժամ բղավում է՝ «հանե՛ք ինձ աշխատանքից», ես նրան ասում եմ՝ «ընկե՛ր Վրացյան, եթե չես ուզում աշխատես, ազատման դիմում գրի՛ր», ասում է՝ «չեմ գրում, հանե՛ք ինձ»»,- պատմեց մեզ տնօրենը:

Նա ասաց նաև, որ Արև Վրացյանն ինքն է բողոք ներկայացրել ոստիկանություն, թե՝ «աշակերտները ձեռք են տալիս իմ մարմնի տարբեր մասերին»։ 

«Չգիտեմ՝ ինչ ավարտ կունենա այս ամենը, ես չեմ ուզում շտապել ու կանխատեսումներ անել, բայց նա չարիք է դարձել երեխաների համար»,- նշեց Նարինե Բարսեղյանը։ 

Մասիսի թիվ 4 դպրոցում Արցախից տեղահանված մոտ 180 երեխա է սովորում, տնօրենն ասաց, որ նաև ուսուցիչներ կան։ «Դպրոցում արցախցիները թիրախավորված չեն, մեզ մոտ «արցախցի-մասիսցի» զրույցներ չկան։ Բայց ուսուցչի կողմից արցախցի աշակերտին հարվածելն ու ակնհայտ վիրավորանքը շատ է զայրացրել բոլորիս։ Մեզ համար պատիվ չէ, որ մի ուսուցչուհու պատճառով բոլորի ուշադրությունը սևեռված է մեր դպրոցի վրա»,- հավելեց մեր զրուցակիցը։

MediaHub-ը կապ հաստատեց նաև Արև Վրացյանի հետ։ Վերջինս ասաց, որ ոչինչ չի ուզում մեկնաբանել՝ նշելով, որ իր անձի շուրջ կատարվողը զրպարտություն է։ Անգամ երեկ հրապարակված տեսանյութը, որտեղ նա պարզ ասում է, որ «կոկաին եմ խմել», որի ազդեցության տակ հարվածել է երեխաներին, ասաց, թե «զրպարտություն է, ոչինչ իմ անունից մի՛ հրապարակեք»։ 

Նշենք, որ Արև Վրացյանը դպրոցում թաքուն ձայնագրություններ է արել իր հեռախոսով ու գնացել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշար, բողոքել և՛ աշակերտներից, և՛ իր գործընկերներից։ 

Հունան Թադևոսյան


Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկՀորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչըԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱյս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանՄինչև 18։00-ն ջուր չի լինի 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան (տեսանյութ) Ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆԱրտառոց դեպք՝ ԵրևանումԵկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան Բագրատ սրբազանը` Նիկոլ Փաշինյանի սպասվող ասուլիսի մասին«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Ժամեր շարունակ գազ չի լինելուԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Իրականում ով է տեսանութում պատկերված Կիրանցում գտնվող հատուկջոկատայինըՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Անջատումներ՝ 10։00-ից Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՀրդեհ՝ Երևանում․ այրվել է 5 տուն, հայտնավերվել է դի Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Ոստիկանական մեքենաներ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներումԲուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարար Միջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել է ՖԻՖԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 83,25 դոլար 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում «Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք Երևանում․ քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մի շարք հասցեներում ջուր չի լինի «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ
Ամենադիտված