Հայերեն


Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը

Քաղաքականություն

Փետրվարին Բեռլինում ԱԳ նախարարների հանդիպումից հետո տրամաբանական կլիներ նոր հանդիպումը կազմակերպել կրկին Գերմանիայի տարածքում, հատկապես, որ կողմերը դրական էին գնահատել բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները։

Բանակցությունների անաչառ հարթակ գտնելն այսօր չափազանց բարդ է, Բաքուն հրաժարվում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդական ծառայություններից, պաշտոնական Երևանը վերապահումներ ունի Ռուսաստանի, Թուրքիայի հարցում։

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե մոտ ապագայում կարող է կայանալ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը, որի կազմակերպիչ, բայց ոչ միջնորդ հանդես կգա պաշտոնական Աստանան։

«Մեզ է դիմել Ղազախստանը՝ իր տարածքում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկով։ Մենք այդ առաջարկն ընդունել ենք, եթե Հայաստանն էլ դրական պատասխան տա, արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ղազախստանում։ Խոսքը, սակայն, ոչ թե միջնորդական ջանքերի, այլ բանակցությունների համար հարթակի տրամադրման մասին է, և մենք երախտապարտ ենք Ղազախստանի իշխանություններին այս առաջարկի համար», - ասել էր Ալիևը։

ՀՀ ԱԳՆ արձագանքը ավելի շուտ հանդիպումն Աստանայում կազմակերպելուն կողմ, քան դեմ լինելու մասին էր։ Նշել էին, թե ղազախական կողմի առաջարկով նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնեն դրա շուրջ պայմանավորվելուն պես:

«Հայաստանը դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին», - ասվում էր ԱԳՆ հաղորդագրությունում:

Ղազախստանը ՀՀ դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, սակայն այդ երկիրը թյուրքական պետությունների կազմակերպության անդամ է, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էլ շաբաթներ առաջ Բաքվում գովել էր Ադրբեջանին՝ «իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»։ Տոկաևը նաև Շուշի էր գնացել, մասնակցել ղազախական գումարներով կառուցված դպրոցի բացմանը։ Ղազախստանը, ըստ ամենայնի, անաչառ հարթակ լինել չի կարող, բանակցություններն էլ հավասար կողմերի միջև չէ, որ ընթանում են։

Փաստացի, ՀՀ իշխանությունները կրկին ընդունում են Ադրբեջանի պահանջները՝ չմտահոգվելով դրանց հետևանքների մասին։

Անի Բակունց

Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից Իրանում վերջին հրաժեշտն են տալիս Ռաիսիին և ուղղաթիռի վթարի մյուս զոհերին Իրանն ինքն է մեղավոր Ռայիսիի մահվան մեջ. Պետդեպ Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Ի՞նչ կապ կա Ռայիսիի մահվան և Ադրբեջանի միջևՍամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցինԲարի լույս, չեմպիոննե՛ր. Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել Սաhմանազատում․ սա գյուղերի hայաթափման ծրագիր է, որը վաղ թե ուշ հասնելու է մյուս մարզեր, եթե ոչ Երևան Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը. կադրեր են հրապարակվել Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերին (տեսանյութեր) Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան «Հոգնել եմ կյանքից»․ ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ մարմին Ջուր չի լինի Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հրաժեշտի արարողությունը (տեսանյութեր) Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Մահացած 29-ամյա կինը Շղարշիկ գյուղից էր, 3 երեխաների մայր Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները Գազ չի լինի մայիսի 21-ին և 22-ին․ նշված են հասցեները «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովՆրանք միայն գեղեցկանում են. Կենդանակերպի այս նշանների գեղեցկությունը ծաղկում է տարիքի հետ Շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. Ալիև ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Դենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԲագրատ Սրբազանը Կիրանցի եկեղեցու մոտ է Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանԽորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե Թանդիլյան«Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա Ո՞ւմ էր ձեռնտու Ռայիսիի մահըԻրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել
Ամենադիտված