Հայերեն


Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կիրանցում գիշերը նույն վիճակին է եղել, ճանապարհը փակ է եղել, էլի ոչ ոքի թույլ չեն տվել մտնել գյուղ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մինչև լուսադեմ դեռ չէին թողնում մտնենք գյուղ, քիչ հետո փորձելու ենք գնալ, հանդիպել գյուղացիներին, հետագա մեր գործողությունների մասին արդեն տեղում կասենք»,- ասաց նա։

Խոսելով ոստիկանական ուժերի քանակի մասին՝ նա ասաց, որ անթիվ-անհամար ոստիկաններ են բերել տարբեր տեղերից։

«Անգամ Գորիսից, Բաղրամյանի տարածաշրջանից, Գյումրիից, Արմավիրի մարզից, որտեղից ասես ոստիկան են բերել, ամբողջ ոստիկանական համակարգն այսօր Կիրանցում է, և ոչ միայն ոստիկանական, այլ նաև ռազմական ոստիկանությունից, այլ ստորաբաժանումներից կան։ Այսինքն՝ մի փոքր գյուղի համար ամբողջ հանրապետությունն իր ողջ ուժային համակարգը բերել է։

Տարբեր գործունեությամբ են զբաղվում՝ ահաբեկում են, վախեցնում, բռնություններ գործադրում։ Երեկ տեսաք՝ անչափահաս երեխաներին ծեծելով, ջարդելով ոստիկանական բաժանմունք տարան։ Որտեղից որ տարել են, մարդկանց սեփականությունն է հանդիսանում, թղթով իրենց է պատկանում»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ երեկվանից Կիրանցում արդեն սկսել են ականազերծման աշխատանքները։

«Ականները գյուղի շրջակա դաշտերում են, դրանք են ականազերծում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է սահմանազատման քարերի տեղադրմանը, Դանիելյանն ասաց, որ դրան դեռ շուտ է։

«Որտե՞ղ են դնելու այդ քարերը, գյուղի կեսը հանձում են։ Սա սահմանազատում չի է, գյուղը հանձնվում է Ադրբեջանին։ Դա իրենք են ասում, թե սահմանազատում է։ Կիրանց գյուղի կեսը հանձնում են Ադրբեջանին, այն մի կեսն էլ գրեթե հանձնվում է, էլ մարդ չի մնալու այնտեղ, գյուղը գաղթական է դառնալու ու ոչ միայն գյուղը, տարածաշրջանն է հայաթափվելու, մարդ չի մնալու այստեղ կողքի գյուղերով անմիջապես մի քանի օր հետո մարդիկ իրենց իրերը հավաքելու են ու գնան»,- նկատեց նա։

Դանիելյանը շեշտեց, որ պայքարը պետք է հանրապետության բոլոր մարզերով, քաղաքներով ու մայրաքաղաք Երևանով շարունակվի։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի հայտարարությունից հետո, թե Տավուշում սահմանազատման աշխատանքներ սկսելու հարցում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել, տավուշեցիները միչպետական ճանապարհը փակել են՝ այդպիսով արտահայտելով իրենց անհամաձայնությունը։

Տևական ժամանակ է Կիրանց գյուղի ճանապարհն են բնակիչները փակել՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ իրականացնել, սակայն ոստիկանական մեծ ուժեր կենտրոնացնելուց հետո, երեկ հաջողվել է Կիրանցում ականազերծման աշխատանքները սկսել։ Նշենք, որ գյուղի կեսը սահմանազատումից հետո անցնելու է Ադրբեջանին։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԱսացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնումՈվքե՞ր էին դիմակավորված «ախռանայով» հյուրերը՝ Կիրանցի հացատանըԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Վթարային ջրանջատում Երևանում, մարզերում Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Այս անուններով կանայք ամենաշատն են գրավում տղամարդկանց Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆ «Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Գեղամ Նազարյանը հայտարարություն է տարածելԿիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա ՀովհաննիսյանըՊետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում, ավելի ցածր ջերմաստիճան խոստանում Ինչ են հայտնում ՏիգրանաշենիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Շիրակում «ԳԱԶ 2410»-ով վրաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի oպերլիազnրը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Ջուր չի լինի Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. Բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում 9 ժամ գազ չի լինելուՀատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում ՀՐԱՏԱՊ․ Այս պահին Կիրանց կարող են գալ միայն այն մարդիկ ովքեր ունեն Կիրանցի գրանցում Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն
Ամենադիտված