«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Պեդրիին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» պատրաստ է ամռային տրանսֆերային պատուհանի ժամանակ քննարկել Պեդրիի վաճառքը, հաղորդում է Radio Marca-ն։
Կատալոնական ակումբի ղեկավարությունը դադարեցրել է պայմանագրի երկարաձգման հարցով բանակցությունները 21-ամյա իսպանացի ֆուտբոլիստի հետ։ Պեդրիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
Պեդրին 2019 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»՝ 138 խաղում խփելով 18 գոլ, կատարելով 13 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Պեդրիի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։