Հայերեն


Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան

Քաղաքականություն

ՀՀ-ում տապալված է իրավակարգը, սահմնադրական կարգը նաև այն պատճառով, որ Դատախազությունն իր տեղում չի գտնվում: Այս իրավիճակում վաղուց արդեն Դատախազությունը քրեական վարույթ պետք  է հարուցած լիներ, դա չպետք է անեին քաղաքացիները:  Սահմանազատումն ու սահմանագծումը արվում են ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հակասող ձևով: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Գլխավոր Դատախազության շենքի մոտ «Հայաքվե» նախաձեռնության իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ ասաց  Մենուա Սողոմոնյանը:

«Մեկմու կես տարի առաջ առերևույթ պետական դավաճանության մասին հաղորդում է ներկայացվել, բայց պատշաճ քննություն չի ընթացել, պատճառն այն է, որ այս կառույցը ղեկավարող անձը՝ Աննա Վարդապետյանը քաղաքականացված է»,-ասաց նա՝ հավելելով, որ երբ ՀՀ պետական շահերին ի վնաս ակնհայտ գործողություններ են կատարվում, և դրանք արձանագրվում են լրատվամիջոցների կողմից, սակայն  ոչ մի գործողություն չի նախաձեռնվում, դա խոսում է նրա մասին, որ պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը: 

«Ժամեր առաջ Աննա Վարդապետյանը, որը մինչ այս պաշտոն զբաղեցնելը եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը, արել է հայտարարություն, որտեղ ասել է, որ պատերազմում մեր պարտության պատճառներից մեկն էլ այն է , որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են արել որոշ երկրներում»,-նշեց «Հայաքվե» նախաձեռնության անդամը՝ շեշտելով, որ դա քաղաքական քայլ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում գլխավոր դատախազության շենքի դիմաց:

Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Մենուա Սողոմոնյանի հետ միասին այսօր՝մայիսի 3-ին,  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն:

Հիշեցնենք,  որ մայիսի 2-ին՝ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԱսացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնումՈվքե՞ր էին դիմակավորված «ախռանայով» հյուրերը՝ Կիրանցի հացատանըԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Վթարային ջրանջատում Երևանում, մարզերում Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Այս անուններով կանայք ամենաշատն են գրավում տղամարդկանց Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆ «Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Գեղամ Նազարյանը հայտարարություն է տարածելԿիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա ՀովհաննիսյանըՊետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում, ավելի ցածր ջերմաստիճան խոստանում Ինչ են հայտնում ՏիգրանաշենիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Շիրակում «ԳԱԶ 2410»-ով վրաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի oպերլիազnրը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Ջուր չի լինի Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. Բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում 9 ժամ գազ չի լինելուՀատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում ՀՐԱՏԱՊ․ Այս պահին Կիրանց կարող են գալ միայն այն մարդիկ ովքեր ունեն Կիրանցի գրանցում Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց
Ամենադիտված