«Ferrari»-ի գործադիր տնօրենը պաշտոնաթող է եղել
ԱմենաընթերցվածԻտալական «Ferrari» ընկերությունը հայտարարել է գործադիր տնօրեն Լուիս Կամիլլերիի անհապաղ հրաժարականի մասին: Կամիլլերին այդ որոշումը կայացրել է «անձնական պատճառներով»: Նյութը վերցրել ենք motor.ru կայքից:
«Ferrari»-ի պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ Լուիս Կամիլլերին, ով ընդամենը 2,5 տարի առաջ՝ 2018 թվականին, դարձել էր իտալական ապրանքանիշի գործադիր տնօրենը, «անձնական պատճառներով» հեռանալու որոշում է կայացրել: Նա միաժամանակ թողնում է «Philip Morris» ծխախոտային ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:
«Ferrari»-ն տնօրենի պաշտոնաթողության կոնկրետ պատճառներ չի նշել, սակայն իտալական մամուլը պնդում է, որ 65-ամյա Կամիլլերին վարակվել է COVID-19-ով և վերջերս դուրս է գրվել հիվանդանոցից՝ վերականգնումը տանը շարունակելու համար:
Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի ապրանքանիշի տնօրենների խորհրդի ներկայիս նախագահ Ջոն Էլկանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը