Թրամփի կողմնակիցները հետաքրքրված են ՌԴ-ի քաղաքացիությամբ. Զախարովա
ԱշխարհՌուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ սոցցանցերում ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներից Ռուսաստանի քաղաքացիության վերաբերյալ հաղորդագրություններ է ստանում: Նյութը վերցրել ենք gazeta.ru կայքից:
Զախարովան նշել է, որ ՌԴ-ի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ հարցն ԱՄՆ-ից ստացվող ամենատարածված հաղորդագրությունն է: Նա պարզաբանել է, որ Թրամփի կողմնակիցները վախենում են հալածանքների ենթարկվել՝ իրենց քաղաքական հայացքների պատճառով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը