Հայերեն

Բարձր IQ-ն և սերը. ինչպիսի՞ն են բարձր ինտելեկտով մարդիկ սիրային հարաբերություններում

Life

Ինտելեկտուալ զարգացման հարցերում մասնագիտացված ֆրանսիացի հոգեվերլուծաբան Մոնիկ դե Կերմադեկի՝ հոկտեմբերին հրատարակված «Օժտվածները և սիրողները» աշխատությունը նվիրված է հարաբերություններում բարձր ինտելեկտ ունեցող անձանց վարքին: Փորձի, հետազոտությունների և հարցումների վրա հիմնվելով՝ մադամ դե Կերմադեկը նկարագրել է, թե սիրային հարաբերություններում խելացի մարդիկ, մասնավորապես՝ ինտելեկտուալ կանայք, իրենց ինչպես են դրսևորում: Նա հարցազրույցի ընթացքում հակիրճ ներկայացրել է գրքի բովանդակությունը: Հոդվածը վերցրել ենք elle.ru կայքից:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

- Տևական և երջանիկ հարաբերությունների համար որքանո՞վ է կարևոր, որ զույգընկերներն ունենան ինտելեկտի միևնույն մակարդակը:

Դա բոլորովին պարտադիր չէ... Չկա երաշխիք, որ օժտվածության համապատասխանությունը դրական ազդեցություն կունենա, քանի որ օժտված մարդկանց բնորոշ է համատեղ կյանքի հետ կապված ծայրաստիճան անհանգստությունը: Կան նաև այլ գործոններ, որոնք կարող են խանգարել բարձր ինտելեկտ ունեցող զույգի երջանկությանը: Օրինակ՝ մասնագիտական հանգամանքները: Ենթադրենք, զուգընկերներից մեկը փայլուն հաջողություններ ունի մասնագիտական կյանքում, ինչի արդյունքում սիրելիին զրկում է ուշադրությունից կամ գիտական աշխատանքի պատճառով շատ հաճախ մեկնում է արտերկիր՝ գործուղումների:

- Ինչո՞վ են տարբերվում բարձր IQ ունեցող կանանց և տղամարդկանց սպասելիքները սիրուց

- Կան տարբերություններ, որովհետև որոշակի գծեր, ինչպիսիք են՝ հիպերզգայունությունը, ինքնաիրացման ձգտումը, անկախությունը, պերֆեկցիոնիզմը, կանանց մոտ ավելի վառ են արտահայտված:

Պարզվել է, որ կնոջ արտաքին տեսքը և սեքսուալությունն ավելի կարևոր են բարձր ինտելեկտով տղամարդկանց համար: Կանայք նույնպես կարևորում են այս գծերը, սակայն նրանց մոտ առաջնահերթություններն այլ դասավորություն ունեն:

Կանայք առաջին հերթին տղամարդուց ինտելեկտուալ խթան են ակնկալում: Նրանք զուգընկերոջ մեջ նման ձգտումներ, մշակութային փոխանակություն, ընդհանուր հետաքրքրություններ են փնտրում: Հետաքրքիր է, որ նման կանայք, ասես պայմանավորված կերպով, օգտագործում են հետևյալ արտահայտությունը. «Ես առաջին հերթին մտերիմ ընկեր եմ փնտրում»: Նրանց համար հուզական փոխազդեցությունն ու ընդհանուր արժեքներն ավելի կարևոր են, քան դիպլոմներն ու աստիճանները:

- Ի՞նչ բարդույթներ են բնորոշ ինտելեկտուալ կանանց

Նրանք մշտապես անհանգստանում են՝ մտածելով, որ իրենց ինտելեկտը վանում է երկրպագուներին... Հանդիպումների ժամանակ բարձր IQ-ով կինը իրեն շատ ավելի անինքնավստահ է զգում, քան տղամարդը՝ վախենալով այդպես էլ չհանդիպել համապատասխան մարդուն:

- Ի՞նչ խորհուրդ կտաք բարձր ինտելեկտով կանանց՝ տղամարդկանց հետ ներդաշնակ հարաբերություններ կառուցելու համար

- Մեծ խաղադրույքներ մի՛ կատարեք, զուգընկերոջից ամեն ինչ և միանգամից մի՛ սպասեք: Զրուցեք՝ խուսափելով ճանաչողական մենախոսություններից և գիտական փաստերի առատությունից, որպեսզի չգերլարեք նրա գլխուղեղն ու չազդեք նրա ինքնագնահատականի վրա: Փոխադարձ բարությունը, սիրալիրությունը, հոգատարությունն ու ուշադրությունը միշտ կարևոր են ներդաշնակ հարաբերությունների ձևավորման համար:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանՏարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ» Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա Ղահրամանյան«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)ԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանՄեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանԴուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱդրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանԳեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր ԱվետիսյանՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանՄավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանԱմուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանԱրևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր ԱվետիսյանՄենք կհաստատենք խաղաղություն՝ առանց զիջումների և վերջ կդնենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Արամ ՎարդևանյանԱլիևյան սահմանադրության պահանջը գալիս է Ադրբեջանից և իրական սպառնալիք է մեր անկախությանը․ Գառնիկ ԴավթյանՍա ալիևյան խաղաղություն չէ, սա ալիևյան սահմանադրություն է․ Լենա ՄաթևոսյանԴասագրքերը մինչև աշակերտին հասնելը պարտադիր պետք է փորձաքննության ենթարկվեն. Ատոմ ՄխիթարյանՀՀՄԱ-ն ներդնում է կայուն զարգացման միասնական ստանդարտ, որը կգնահատի Հայաստանի մետաղական հանքերի աշխատանքը․ Վարդան Ջհանյան Դասախոսները և ուսանողները պետք է տեր կանգնեն իրենց բուհերին. Լիլիթ ԱրզումանյանՊատմությունը կերտում են անհատները․ Մհեր Ավետիսյան Ծերության տարիներին պետությունը չպետք է հարկի նրա համեստ բնակարանը․ Հրայր ԿամենդատյանԴուք չեք կարողանում կառավարել այս երկիրը, ձեր գործընկեր Ալիևն էլ չի կարող կառավարել Հայաստանը․ Նարեկ ԿարապետյանՀիշե՛ք, ոչ մի քաղաքական իշխանություն հավերժ չէ․ ժողովրդին միայն զիջումներ առաջարկող իշխանության օրերն էլ հաշված են․ Անդրանիկ ԳևորգյանՄեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ ԶաքարյանԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ» Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ» Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. Պեսկով
Ամենադիտված