Հայտնի ֆուտբոլային ակումբում կորոնավիրուս է բռնկվել
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» և «Էվերտոնի» միջև անգլիական Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի մրցախաղը չեղարկվել է: Այս մասին գրել է «BBC Sport»-ը:
Խաղը չեղարկվել է Խոսեպ Գվարդիոլայի թիմում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այն պետք է կայանար երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 28-ին, Լիվերպուլում: Դեռևս նշված չէ, թե հանդիպումը երբ կկայանա:
Դեկտեմբերի 25-ին պարզվել է, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Գաբրիել Ժեզուսը, Քայլ Ուոքերը և ևս երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով: Տվյալներ չկան այն մասին, թե երեք օր անց ով է լրացրել վարակվածների ցուցակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը