Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսը երկու րոպեում ոչնչացնելու միջոցը
Բաց մի թողեքԱմերիկացի գիտնականները լաբորատոր հետազոտությունների ընթացքում բացահայտել են երկու րոպեում 99,9%-ով կորոնավիրուսը ոչնչացնելու միջոցը: Այս մասին հաղորդել է «РИА Новости»-ն՝ հղում անելով «British Dental Journal»-ին:
Պարզվել է, որ երկու րոպեում վիրուսը կարող են չեզոքացնել ցինկ և անագ պարունակող ատամի մածուկները: Բացի այդ, ցետիլպիրիդինի քլորիդ պարունակող բերանի խոռոչի ողողման միջոցը կես րոպեում չեզոքացնում է կորոնավիրուսը:
Հետազոտության նպատակն էր՝ պարզել՝ հնարավո՞ր է արդյոք բերանի խոռոչի խնամքի միջոցների օգնությամբ նվազեցնել կորոնավիրուսի տարածման արագությունը: Հետազոտությանը մասնակցել է 260 վարակված մարդ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը