Սննդաբանները հերքել են առողջ սնվելու մասին առասպելները
LifeԱմերիկյան սննդաբաններ Վանեսա Ռիսսետոն և Թամար Սեմյուելսը հերքել են առողջ սնվելու մասին հայտնի առասպելները: Այս մասին գրել է Business Insider-ը:
Փորձագետների կարծիքով, սխալ է մտածել, որ մեղրը կամ ագավայի օշարակը շաքարավազից ավելի օգտակար են: Դրանք նույնպես շաքար են պարունակում, որը սովորականից ավելի լավը չէ:
- Շաքարը շաքար է,- շեշտել է Ռիսսետոն:
- Ի վերջո, մեթոդը, որով օրգանիզմը յուրացնում է շաքարավազի պարզ ձևերը, նույնն է,- ավելացրել է Սեմյուելսը:
Սննդաբանները չեն ընդունել միտքը, որի համաձայն՝ առանց ճարպի սնունդը միշտ առողջ է: Սեմյուելսն ասել է, որ առանց ճարպի սնունդը կարող է նաև վնասակար լինել:
- …Պարզապես նորմալ չափաբաժնով ճարպ օգտագործեք, և ամեն ինչ լավ կլինի,- նշել է Ռիսսետոն:
Ըստ Սննդաբանների՝ ամեն օր 8 բաժակ ջուր խմելու նորման ևս առասպել է: Իրականում ջրի անհրաժեշտ քանակը կախված է մարդու քաշից: Մեծահասակների մեծամասնությունն օրական պետք է մոտավորապես 2 լիտր ջուր խմի: Սակայն, Սեմյուելսը նշում է, որ այդ երկու լիտրի զգալի մասն օրգանիզմ է մտնում սննդի և տարբեր ընպելիքների՝ թեյի, սուրճի, ապուրի, մրգերի և բանջարեղենի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը