Գամալեյի կենտրոնի ղեկավարը կողմ է «կովիդային անձնագրեր» ներմուծելու գաղափարին
ՀասարակությունԳամալեյի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ կողմ է կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար «կովիդային անձնագրեր» ներմուծելու գաղափարին: Այս մասին հաղորդել է «ТАСС»-ը:
Գինցբուրգը գտնում է, որ «կովիդային անձնագրերն» արժե ներմուծել պատվաստման մեկնարկի հետ միաժամանակ, որպեսզի յուրաքանչյուրն իր պատվաստված լինելը և որոշակի ժամանակահատվածով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունից պաշտպանված լինելը հաստատող փաստաթուղթ ունենա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը