Փաստաբանների ավտոմեքենայում մեկ կիլոգրամ ամֆետամին է հայտնաբերվել
LifeՍամարայում Ղրիմի Փաստաբանների պալատի երկու փաստաբաններ կալանավորվել են: Պատճառն այն է, որ ոստիկանները նրանց մեքենայում ավելի քան մեկ կիլոգրամ ամֆետամին են հայտնաբերել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, գրել է «РИА Новости»-ն՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությանը:
Տվյալների համաձայն՝ փաստաբանները մեկ կիլոգրամ ամֆետամինը ձեռք են բերել վաճառելու նպատակով: Հանցակիցները, սակայն, չեն հասցրել մտադրությունն իրագործել. ՆԳՆ Սամարայի շրջանի ոստիկանները, խուզարկության ժամանակ հայտնաբերել են թմրանյութը: Մոտ ապագայում հետաքննությունը մտադիր է միջնորդել ամբաստանյալների ձերբակալության համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը