Ռեալթորի խորհուրդը բնակարան գնելիս մեծ զեղչ ստանալու վերաբերյալ
LifeԱնշարժ գույք գնելիս պետք է իմանալ, որ վաճառողների մեծ մասը բնակարանը շուկա մտցնելիս, սակարկության համար, գինը դիտավորյալ բարձրացնում է: Ռեալթորական «Метриум» ընկերության գործադիր տնօրեն Նադեժդա Կորկան «Прайм» գործակալությանը հայտնել է՝ ինչից է կախված բնակարանի զեղչը:
- Զեղչի չափը կախված է նրանից, թե ինչ փուլում է գտնվում նախագիծը. վաղ փուլերում զեղչը սովորաբար մեծ է: Որպես կանոն, կառուցապատողները զեղչեր են տրամադրում այն գնորդներին, ովքեր, բնակարանին զուգահեռ, ձեռք են բերում նաև այլ օբյեկտներ, օրինակ՝ կայանատեղի կամ պահեստ,- նշել է փորձագետը:
Եթե հաճախորդը ներդրումային գնումներ է կատարում՝ երեք լոտ և ավելի, նա կարող է վստահ լինել, որ զեղչ կստանա:
- Երկրորդային շուկայում գնում կատարելիս կարևոր է ստուգել բնակարանի օրինական մաքրությունը: Պետք է զգոնացնեն այնպիսի գործոններն, ինպիսիք են՝ սեփականատերերի հաճախակի փոփոխությունը, անչափահաս սեփականատերերը,- ամփոփել է Կորկան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը