Սննդաբանը նշել է շոկոլադի ամենաօգտակար տեսակը
LifeՍննդաբան Միրա Իլիչը նշել է շոկոլադի ամենաօգտակար տեսակը: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
Իլիչի համաձայն՝ կակաոյի հատիկներում պարունակվող ֆլավոնոիդների շնորհիվ՝ շոկոլադն օգտակար է սրտի համար:
-Դրանք հակաօքսիդանտներ են, որոնք մեր օրգանիզմում պայքարում են բջիջների համար կործանարար ազատ ռադիկալների դեմ, - պարզաբանել է մասնագետը:
Ֆլավոնոիդների հաշվին՝ շոկոլադը կառավարում է խոլեստերինի մակարդակը, նվազեցնում զարկերակային ճնշումը և թրոմբների առաջացման ռիսկը, ինչպես նաև բարելավում է արյան հոսքը դեպի կենսական կարևոր օրգաններ:
Սննդաբանը կոչ է անում նախապատվությունը տալ մուգ շոկոլադին, քանի որ նրա մեջ ֆլավոնոիդներով հարուստ ավելի շատ կակաոյի հատիկներ են պարունակվում:
-Ինչքան մուգ, այնքան լավ, - նշել է սննդաբանը, - կերեք շոկոլադ, որի մեջ 70-85% կակաո է պարունակվում:
Նա նաև խորհուրդ է տալիս խուսափել հավելումներից՝ բացառությամբ ընկուզեղենի և մրգերի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը