Մահացել է «Ну, погоди!»-ի սցենարիստ Ալեքսանդր Կուրլյանդսկին
Life82 տարեկան հասակում մահացել է սովետական գրող, «Ну, погоди!» մուլտսերիալի սցենարիստ Ալեքսանդր Կուրլյանդսկին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Эхо Москвы» ռադիոկայանին հայտնել են նրա մտերիմները:
Գրողի հարազատները նրա մահվան պատճառը չեն նշել, սակայն ընկերը՝ պրոդյուսեր Ալեքսանդր Լեբեդևը, «Риа Новости»-ին հայտնել է, որ Կուրլյանդսկին երկար ժամանակ հիվանդ էր:
Կուրլյանդսկին «Ну, погоди!» մուլտսերիալի սցենարիստներից էր: Նա նաև աշխատել է հետևյալ մուլտֆիլմերի սցենարների վրա՝ «Баба-яга против!», «Сезон охоты», «Возвращение блудного попугая», «Великолепный Гоша» և «Яблочный пирог»: Նրա հումորային պատմություններն էկրանավորվել են «Ералаш» հաղորդման շրջանակներում: Հեղինակը նաև գրքեր է գրել երեխաների համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը