3 երկրներ, որոնք համապատասխանում են Ռոսպոտրեբնադզորի կողմից հաստատված համավարակային իրադրության բոլոր չափանիշներին
ԱշխարհՌոսպոտրեբնադզորի կողմից հաստատված COVID-19-ի համավարակային իրադրության բոլոր չափանիշներին տասնվեց երկրներից, որոնց հետ Ռուսաստանը վերսկսել է օդային երթևեկությունը, համապատասխանում են միայն երեքը: Ուրբաթ օրն այս մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը: Հոդվածը վերցրել ենք «ТАСС»-ից:
Ռոսպոտրեբնադզորի չափանիշների համաձայն՝ երկրի հետ օդային երթևեկությունը վերականգնելու համար, կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին երկու շաբաթվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով չպետք է գերազանցի 40 դեպքը: 14-օրյա միջին օրական աճի տեմպը պետք է հավասար լինի կամ լինի 1%-ից ցածր, իսկ վարակի տարածման ցուցանիշ Rt-ն՝ 1-ից ցածր:
«Դեկտեմբերի 13-ի դրությամբ, համավարակային իրադրության բոլոր չափանիշներին համապատասխանում է միայն Սեյշելյան կղզիները, Տանզանիան և Եթովպիան, երեքից երկու չափանիշներին՝ Կիրգիզիան, Եգիպտոսը, Կուբան և Մալդիվները, երեքից մեկին՝ Մեծ Բրիտանիան, ԱՄԷ-ն, Կորեայի Հանրապետությունը, Սերբիան, Ճապոնիան», - նշված է ծառայության հաղորդագրության մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը