Հայերեն


Հայաստանը հարկադրված էր` ստորագրել կապիտուլյացիայի ակտը, Երևանն ինքնակամորեն երբեք չէր ստորագրի. Իլհամ Ալիև

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սուր քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ արցախյան հակամարտության լուծման անկարողության պատճառով: Ալիևը Փարիզի և Վաշինգտոնի ներկայացուցիչներին ասել է, որ նրանց չի հրավիրել Բաքու, բայց դեմ չէ նրանց հետ հանդիպմանը: Ո՞վ է կանգնած Ալիևի կոշտ հայտարարությունների ետևում, և ինչու՞ չի Ադրբեջանը վախենում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերությունները փչացնելուց: Ալեքսեյ Նեչաևի հեղինակած հոդվածը վերցրել ենք vz.ru կայքից:

Վերը նշվածից բացի, Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանը կարգավորել է շուրջ 30 տարի շարունակվող հակամարտությունը՝ դրան հասնելով ուժային ճանապարհով և քաղաքական միջոցներով: Նա շեշտել է, որ «Հայաստանը հարկադրված էր` ստորագրել կապիտուլյացիայի ակտը, Երևանն ինքնակամորեն երբեք չէր ստորագրի»:

- Նրանց մե՛նք ստիպեցինք, և ոչ՝ Մինսկի խումբը: Մե՛նք և նախագահ Պուտինը: Սա է իրականությունը: Եթե նախագահ Պուտինի միջամտությունը և ջանքերը չլինեին, այսօր, հնարավոր է, իրավիճակն այլ լիներ,- ասել է Ալիևը, - Փաշինյանն ասաց, որ «Ղարաբաղը Հայաստան է»: Նա սխալ գործեց և ստացավ արժանի պատիժը: Նա արժանի է այս նվաստացմանը»:

Ի պատասխան՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները նշել են, որ հասկանում են՝ նոր իրավիճակ է ստեղծվել: Նրանք խոստացել են իրենց կառավարություններին տեղեկացնել Ալիևի դիրքորոշման մասին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ Ալիևի հանդիպումն ուղեկցվել է Արցախում հրադադարի անսպասելի խախտումով. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ադրբեջանը հարձակումներ է գործել Արցախի հարավում՝ Նոր Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: Այնուհետև Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկել են միջադեպը, իսկ Բաքուն հայտարարել է Արցախի անտառներում հարկադրված «հակաահաբեկչական գործողություններ» անցկացնելու մասին, ինչի արդյունքում չորս մարդ է զոհվել:

Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գործադիր տնօրեն Անդրեյ Կորտունովի կարծիքով, արևմտյան դիվանագետների հասցեին ուղղված՝ Ալիևի կոշտ տոնը և Արցախում ռազմական սրացման պատրաստությունը պայմանավորված են «հաղթողի գործոնով»:

- Հաղթողի դիրքից ցանկացած բանակցություն վարելը միշտ ավելի հեշտ է: Հետևաբար, Ալիևն իրեն կարող է թույլ տալ այն, ինչն իրեն չի կարող թույլ տալ Փաշինյանը», - համոզված է քաղաքագետը:

- Փարիզի և Վաշինգտոնի հանդեպ Ալիևի զայրույթը հասկանալի է: Վերջերս Ֆրանսիայի Սենատը Արցախի ճանաչման մասին բանաձև է ընդունել, իսկ ԱՄՆ-ում դեռ ուժեղ են հայկական շահերը ներկայացնող և պաշտպանող խմբերը: Ալիևը Մինսկի խմբի այս անդամներին  անկանխակալ և օբյեկտիվ չի համարում: Այո, մի ժամանակ Բաքուն հույս ուներ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է կարգավորել հակամարտությունը, սակայն նրանց ջանքերն անարդյունավետ եղան: Բացառությունը Ռուսաստանն էր, որը դրա համար մշտապես ավելի շատ ջանք է գործադրել: Այստեղ կարող ենք հիշել ինչպես հակամարտության կարգավորման Կազանի բանաձևը, այնպես էլ Մադրիդյան սկզբունքները, որոնք մշակվել են Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ,- պարզաբանել է Կորտունովը:

- Պետք է հաշվի առնել նաև Թուրքիայի գործոնը: Հիմա, ինչպես գիտենք, Փարիզը և Վաշինգտոնը Անկարայի հետ շատ բարդ հարաբերությունների մեջ են գտնվում: Ավելին, այդ դժվարությունները վերաբերում են ոչ միայն Արցախի խնդիրներին, այլև թուրքերին ռուսական Ս-400 համակարգերի մատակարարմանը, տարանցման հարցերին, գազի արդյունահանմանը, անօրինական միգրացիաներին և կրոնին: Թվում է, իր համար ոչ մի սպառնալիք չտեսնելով, Ալիևն անհրաժեշտ է համարել համերաշխություն ցուցաբերել Էրդողանին, ով այժմ ակտիվորեն դիմակայում է Արևմուտքին,- նշել է քաղաքագետը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Օգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված