Եվրոպան կանխատեսել է կորոնավիրուսային համավարակի ավարտը
ԱշխարհԵվրոպայում կորոնավիրուսային համավարակը կարող է վերահսկողության տակ անցնել 2021 թվականի ավարտին: Այս մասին Եվրոպական կոմիսիան (ԵԿ) հաղորդել է «РИА Новости»-ին:
ԵԿ-ն նշել է, որ այդ գործընթացում կարևոր դեր են խաղալու պատվաստման տեմպերը. համավարակը ճնշելու համար պետք է, որ բնակչության շուրջ 70%-ը պաշտպանված լինի կորոնավիրուսից: Դրան կարելի է հասնել միայն պատվաստման շնորհիվ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը