Հայերեն


Բարձր IQ-ն և սերը. ինչպիսի՞ն են բարձր ինտելեկտով մարդիկ սիրային հարաբերություններում

Life

Ինտելեկտուալ զարգացման հարցերում մասնագիտացված ֆրանսիացի հոգեվերլուծաբան Մոնիկ դե Կերմադեկի՝ հոկտեմբերին հրատարակված «Օժտվածները և սիրողները» աշխատությունը նվիրված է հարաբերություններում բարձր ինտելեկտ ունեցող անձանց վարքին: Փորձի, հետազոտությունների և հարցումների վրա հիմնվելով՝ մադամ դե Կերմադեկը նկարագրել է, թե սիրային հարաբերություններում խելացի մարդիկ, մասնավորապես՝ ինտելեկտուալ կանայք, իրենց ինչպես են դրսևորում: Նա հարցազրույցի ընթացքում հակիրճ ներկայացրել է գրքի բովանդակությունը: Հոդվածը վերցրել ենք elle.ru կայքից:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

- Տևական և երջանիկ հարաբերությունների համար որքանո՞վ է կարևոր, որ զույգընկերներն ունենան ինտելեկտի միևնույն մակարդակը:

Դա բոլորովին պարտադիր չէ... Չկա երաշխիք, որ օժտվածության համապատասխանությունը դրական ազդեցություն կունենա, քանի որ օժտված մարդկանց բնորոշ է համատեղ կյանքի հետ կապված ծայրաստիճան անհանգստությունը: Կան նաև այլ գործոններ, որոնք կարող են խանգարել բարձր ինտելեկտ ունեցող զույգի երջանկությանը: Օրինակ՝ մասնագիտական հանգամանքները: Ենթադրենք, զուգընկերներից մեկը փայլուն հաջողություններ ունի մասնագիտական կյանքում, ինչի արդյունքում սիրելիին զրկում է ուշադրությունից կամ գիտական աշխատանքի պատճառով շատ հաճախ մեկնում է արտերկիր՝ գործուղումների:

- Ինչո՞վ են տարբերվում բարձր IQ ունեցող կանանց և տղամարդկանց սպասելիքները սիրուց

- Կան տարբերություններ, որովհետև որոշակի գծեր, ինչպիսիք են՝ հիպերզգայունությունը, ինքնաիրացման ձգտումը, անկախությունը, պերֆեկցիոնիզմը, կանանց մոտ ավելի վառ են արտահայտված:

Պարզվել է, որ կնոջ արտաքին տեսքը և սեքսուալությունն ավելի կարևոր են բարձր ինտելեկտով տղամարդկանց համար: Կանայք նույնպես կարևորում են այս գծերը, սակայն նրանց մոտ առաջնահերթություններն այլ դասավորություն ունեն:

Կանայք առաջին հերթին տղամարդուց ինտելեկտուալ խթան են ակնկալում: Նրանք զուգընկերոջ մեջ նման ձգտումներ, մշակութային փոխանակություն, ընդհանուր հետաքրքրություններ են փնտրում: Հետաքրքիր է, որ նման կանայք, ասես պայմանավորված կերպով, օգտագործում են հետևյալ արտահայտությունը. «Ես առաջին հերթին մտերիմ ընկեր եմ փնտրում»: Նրանց համար հուզական փոխազդեցությունն ու ընդհանուր արժեքներն ավելի կարևոր են, քան դիպլոմներն ու աստիճանները:

- Ի՞նչ բարդույթներ են բնորոշ ինտելեկտուալ կանանց

Նրանք մշտապես անհանգստանում են՝ մտածելով, որ իրենց ինտելեկտը վանում է երկրպագուներին... Հանդիպումների ժամանակ բարձր IQ-ով կինը իրեն շատ ավելի անինքնավստահ է զգում, քան տղամարդը՝ վախենալով այդպես էլ չհանդիպել համապատասխան մարդուն:

- Ի՞նչ խորհուրդ կտաք բարձր ինտելեկտով կանանց՝ տղամարդկանց հետ ներդաշնակ հարաբերություններ կառուցելու համար

- Մեծ խաղադրույքներ մի՛ կատարեք, զուգընկերոջից ամեն ինչ և միանգամից մի՛ սպասեք: Զրուցեք՝ խուսափելով ճանաչողական մենախոսություններից և գիտական փաստերի առատությունից, որպեսզի չգերլարեք նրա գլխուղեղն ու չազդեք նրա ինքնագնահատականի վրա: Փոխադարձ բարությունը, սիրալիրությունը, հոգատարությունն ու ուշադրությունը միշտ կարևոր են ներդաշնակ հարաբերությունների ձևավորման համար:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըDomus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՀրդեh՝ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին
Ամենադիտված