Նավալնին տառապում է մեգալոմանիայով. Պեսկով
ԱշխարհԿրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն արտահայտել է սեփական տեսակետը՝ Ալեքսեյ Նավալնու հետաքննության առնչությամբ՝ նրա և ՌԴ ԱԴԾ-ի հետ կապված միջադեպի վերաբերյալ: Այս մասին գրել է «РИА Новости»-ն:
- Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ հիվանդի մոտ դիտվում է վառ արտահայտված հետապնդման մանիա: Կարելի է նաև հաստատել մեգալոմանիայի (мания величия) որոշակի դրսևորում, որովհետև, ինչպես ասում են, նա իրեն նույնիսկ Հիսուսի հետ է համեմատում,- ասել է Պեսկովը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը