«Apple»-ը՝ հետևելով «Google»-ին, սպառնացել է ջնջել Թրամփի կողմնակիցների շրջանում հայտնի սոցիալական ցանցը
Life«Apple» ընկերությունը սպառնացել է ջնջել «Parler» սոցիալական ցանցը, որը հայտնի է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների շրջանում: Այս մասին հաղորդել է «Mediaite»-ը:
«Apple»-ի ղեկավարության նամակում նշված է, որ սոցցանցի օգտատերերն այն օգտագործել են՝ Կոնգրեսի կառույցի ներխուժման օրը՝ Վաշինգտոն շարժվելու ծրագրերը համակարգելու համար: Այդ պատճառով կորպորացիան հայտարարել է, որ եթե 24 ժամվա ընթացքում մոդերացիայի համակարգ չներմուծվի, այն «App Store»-ից կջնջի «Parler»-ը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը