Կապանի օդանավակայանի հարակից տարածքներն անցնելու են Ադրբեջանին
ՀասարակությունՍյունիքի մարզում իրավիճակը լարված է։ Սյունեցիներին տեղեկացրել են, որ ուրբաթ մինչեւ ժամը 17։00-ն պետք է նահանջեն Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից, որտեղ հերթապահում են կամավորականները։ ՀՀ ՊՆ-ից տրված հրամանով՝ նահանջի արդյունքում վտանգվելու է Կապանի օդանավակայանը, թշնամու տիրապետության տակ է հայտնվելու Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատված։