Հայտնի են վտանգված պահանջարկով մասնագիտությունները
ԱմենաընթերցվածՓորձագետը նշել է մասնագիտությունները, որոնք առաջիկա տասը տարում պահանջարկի զգալի նվազման վտանգի տակ են: «SuperJob» աշխատանքի որոնման ծառայության նախագահ Ալեքսեյ Զախարովի համաձայն՝ խոսքը գնում է հաշվապահների, բեռնատարների և տաքսու վարորդների մասին: Այս մասին գրել է «Известия» թերթը:
Զախարովը նշել է, որ թվայնացման աճի և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զանգվածային անցման ֆոնին, հաշվապահների պահանջարկն ընկնում է: Իսկ վարորդներին ապագայում կարող են փոխարինել ինքնակառավարվող մեքենաները` ռոբոմոբիլները:
Մասնագետը նաև ասել է, որ առաջիկա տարիներին շուկայում պահանջարկ չունենալու վտանգի մեջ են գտնվում նաև օտար լեզուներ դասավանդողները. սա մեծապես կապված է տեխնոլոգիաների զարգացման հետ: Զախարովը նշել է, որ լեզուներ սովորելը շատերի համար հոբբի է դառնում, և դրան զուգընթաց աճում է թարգմանության էլեկտրոնային ծառայությունների արդյունավետությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը