Բժիշկը նշել է կորոնավիրուսի տնային պայմաններում բուժման ճակատագրական սխալը
ՀասարակությունԲժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նշել է տնային պայմաններում կորոնավիրուսի բուժման սխալների մասին, որոնք կարող են հանգեցնել մահվան: Նյութը վերցրել ենք gazeta.ru կայքից:
Բժիշկը շեշտել է, որ COVID-19-ը պատկանում է սուր շնչառական հիվանդությունների դասին:
Մյասնիկովը նախազգուշացրել է պրեպարատների օգտագործման մասին, որոնք օգտագործվում են ծանր վիրուսային թոքաբորբի ստացիոնար բուժման ժամանակ, քանի որ կողմնակի ազդեցությունները կարող են հանգեցնել մահվան:
Կորոնավիրուսով հիվանդներին, ովքեր տանն են գտնվում, բժիշկը խորհուրդ է տալիս հանգստություն պահպանել, սնվել թեթև, բայց կալորիական սննդով, շատ հեղուկ օգտագործել, ջերմիջեցնող ընդունել և համակվել համբերությամբ: Մյասնիկովը նաև առաջարկել է ուշադրություն դարձնել վիտամինների և միկրոտարրերի վրա, ինչպես նաև քթի կաթիլների տեսքով ինտերֆերոններին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը