Գիտնականները նշել են նախկին ծխողների թոքերը վերականգնող մթերքները
ՀասարակությունԱմերիկացի գիտնականները գտնում են, որ լոլիկը և խնձորը կարող են վերականգնել նախկին ծխողի թոքերի գործառույթը: Հոդվածը վերցրել ենք nation-news.ru կայքից:
Բլումբերգի անվան հանրային առողջապահության դպրոցի գիտնականներն իրենց հետազոտությունը հրապարակել են «European Respiratory Journal» թերթում: Նրանք պարզել են, որ լոլիկում և խնձորում թոքերի վնասված բջիջների վերականգնմանը նպաստող նյութեր են պարունակվում:
Հետազոտողները նշել են, որ ծխողի սննդակարգում վերոնշյալ մթերքների առկայությունն զգալիորեն դանդաղեցնում է թոքերի վնասման գործընթացը:
Փորձագետները տարբեր երկրներից 650 մարդու են հետազոտել և համեմատել թոքերի ֆունկցիոնալ թեստի արդյունքները՝ սննդակարգին հետևելուց առաջ և հետևելուց տասը տարի անց: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի շատ լոլիկ և խնձոր օգտագործող ծխողների թոքերն ավելի արագ են սկսել վերականգնվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը