Պուտինի ստորագրած օրենքն ալկոհոլի պիտակավորման մասին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ալկոհոլային խմիչքների հատուկ պիտակավորման մասին օրենք է ստորագրել: Այս մասին հաղորդել է «РИА Новости»-ն:
Օրենքը կգործի 2021 թվականի հունվարի 1-ից՝ բացառությամբ առանձին նորմերի: Այժմ հայրենական արտադրանքը պիտակավորվում է հատուկ պիտակներով, իսկ օտարերկրյա ալկոհոլն ակցիզային պիտակներ է ստանում:
Հենց որ օրենքն ուժի մեջ մտնի, բոլոր ալկոհոլային խմիչքները՝ և՛ հայրենական, և՛ ներմուծվող, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից, դաշնային հատուկ պիտակներ կկրեն: Ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայությունը կզբաղվի պիտակների արտադրության և կիրառման վերահսկողությամբ, իսկ մաքսատունը, ալկոհոլի հայտարարագրման ժամանակ, պիտակավորման ստուգման վրա կկենտրոնանա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը