Հայերեն


Հայաստանը հարկադրված էր` ստորագրել կապիտուլյացիայի ակտը, Երևանն ինքնակամորեն երբեք չէր ստորագրի. Իլհամ Ալիև

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սուր քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ արցախյան հակամարտության լուծման անկարողության պատճառով: Ալիևը Փարիզի և Վաշինգտոնի ներկայացուցիչներին ասել է, որ նրանց չի հրավիրել Բաքու, բայց դեմ չէ նրանց հետ հանդիպմանը: Ո՞վ է կանգնած Ալիևի կոշտ հայտարարությունների ետևում, և ինչու՞ չի Ադրբեջանը վախենում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերությունները փչացնելուց: Ալեքսեյ Նեչաևի հեղինակած հոդվածը վերցրել ենք vz.ru կայքից:

Վերը նշվածից բացի, Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանը կարգավորել է շուրջ 30 տարի շարունակվող հակամարտությունը՝ դրան հասնելով ուժային ճանապարհով և քաղաքական միջոցներով: Նա շեշտել է, որ «Հայաստանը հարկադրված էր` ստորագրել կապիտուլյացիայի ակտը, Երևանն ինքնակամորեն երբեք չէր ստորագրի»:

- Նրանց մե՛նք ստիպեցինք, և ոչ՝ Մինսկի խումբը: Մե՛նք և նախագահ Պուտինը: Սա է իրականությունը: Եթե նախագահ Պուտինի միջամտությունը և ջանքերը չլինեին, այսօր, հնարավոր է, իրավիճակն այլ լիներ,- ասել է Ալիևը, - Փաշինյանն ասաց, որ «Ղարաբաղը Հայաստան է»: Նա սխալ գործեց և ստացավ արժանի պատիժը: Նա արժանի է այս նվաստացմանը»:

Ի պատասխան՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները նշել են, որ հասկանում են՝ նոր իրավիճակ է ստեղծվել: Նրանք խոստացել են իրենց կառավարություններին տեղեկացնել Ալիևի դիրքորոշման մասին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ Ալիևի հանդիպումն ուղեկցվել է Արցախում հրադադարի անսպասելի խախտումով. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ադրբեջանը հարձակումներ է գործել Արցախի հարավում՝ Նոր Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: Այնուհետև Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկել են միջադեպը, իսկ Բաքուն հայտարարել է Արցախի անտառներում հարկադրված «հակաահաբեկչական գործողություններ» անցկացնելու մասին, ինչի արդյունքում չորս մարդ է զոհվել:

Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գործադիր տնօրեն Անդրեյ Կորտունովի կարծիքով, արևմտյան դիվանագետների հասցեին ուղղված՝ Ալիևի կոշտ տոնը և Արցախում ռազմական սրացման պատրաստությունը պայմանավորված են «հաղթողի գործոնով»:

- Հաղթողի դիրքից ցանկացած բանակցություն վարելը միշտ ավելի հեշտ է: Հետևաբար, Ալիևն իրեն կարող է թույլ տալ այն, ինչն իրեն չի կարող թույլ տալ Փաշինյանը», - համոզված է քաղաքագետը:

- Փարիզի և Վաշինգտոնի հանդեպ Ալիևի զայրույթը հասկանալի է: Վերջերս Ֆրանսիայի Սենատը Արցախի ճանաչման մասին բանաձև է ընդունել, իսկ ԱՄՆ-ում դեռ ուժեղ են հայկական շահերը ներկայացնող և պաշտպանող խմբերը: Ալիևը Մինսկի խմբի այս անդամներին  անկանխակալ և օբյեկտիվ չի համարում: Այո, մի ժամանակ Բաքուն հույս ուներ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է կարգավորել հակամարտությունը, սակայն նրանց ջանքերն անարդյունավետ եղան: Բացառությունը Ռուսաստանն էր, որը դրա համար մշտապես ավելի շատ ջանք է գործադրել: Այստեղ կարող ենք հիշել ինչպես հակամարտության կարգավորման Կազանի բանաձևը, այնպես էլ Մադրիդյան սկզբունքները, որոնք մշակվել են Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ,- պարզաբանել է Կորտունովը:

- Պետք է հաշվի առնել նաև Թուրքիայի գործոնը: Հիմա, ինչպես գիտենք, Փարիզը և Վաշինգտոնը Անկարայի հետ շատ բարդ հարաբերությունների մեջ են գտնվում: Ավելին, այդ դժվարությունները վերաբերում են ոչ միայն Արցախի խնդիրներին, այլև թուրքերին ռուսական Ս-400 համակարգերի մատակարարմանը, տարանցման հարցերին, գազի արդյունահանմանը, անօրինական միգրացիաներին և կրոնին: Թվում է, իր համար ոչ մի սպառնալիք չտեսնելով, Ալիևն անհրաժեշտ է համարել համերաշխություն ցուցաբերել Էրդողանին, ով այժմ ակտիվորեն դիմակայում է Արևմուտքին,- նշել է քաղաքագետը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքԵրբ ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է, Հայաստանը հայտնվում է ամենավտանգավոր դիրքում. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ Օվերչուկ
Ամենադիտված