Գիտնականները նշել են կանանց՝ կորոնավիրուսով վարակման ռիսկը նվազեցնելու միջոցը
ՀասարակությունԿորոնավիրուսով վարակման ռիսկը 10-15%-ով կարելի է նվազեցնել պոլիվիտամիններ, վիտամին D, պրոբիոտիկներ և օմեգա-3 ճարպաթթուներ օգտագործելով: Սակայն ազդեցությունը նկատվում է միայն կանանց մոտ: Այս մասին գրված է «Medrxiv»-ում հրապարակված հետազոտության մեջ:
Լոնդոնի Թագավորական քոլեջից Քրիստինա Մեննիի ղեկավարությամբ՝ ԱՄՆ-ի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի գիտնականները կիրառել են «COVID Symptom Study» հավելվածը, որում տարբեր երկրների բնակիչներ տեղեկատվություն են արձանագրել այն մասին, թե ինչպես են տարել հիվանդությունը: Հետազոտողները COVID-19-ի PCR թեստի արդյունքներով շուրջ 400 հազար անկետա են վերլուծել, որոնցում հետազոտությունների մեծ մասը բացասական է եղել: Անկետաների տերերի մոտ կեսը նշել է, որ կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր՝ տարբեր սննդային հավելումներ է օգտագործել:
Պարզվել է, որ ցինկի, վիտամին C-ի կամ սխտորի պարբերական օգտագործումը չի ազդել վարակման ռիսկի վրա, իսկ պոլիվիտամինների օգտագործումը վարակման ռիսկը նվազեցրել է 13%-ով, վիտամին D-ինը՝ 9%-ով, պրոբիոտիկներինը՝ 14%-ով, իսկ օմեգա-3 ճարպաթթուներինը՝ 12%-ով: Պետք է նշել, սակայն, որ այս հարաբերակցությունը միայն կանանց մոտ է դիտվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը