Թրամփի վերջնական որոշումը՝ Բայդենի հաղթանակի ճանաչման վերաբերյալ
ԱշխարհԱՄՆ-ի գործող ղեկավար Դոնալդ Թրամփը վերջնականապես հրաժարվել է ճանաչել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի հաղթանակն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Այս մասին գրել է «Reuters» գործակալությունը:
-Մենք երբե՛ք չենք հանձնվի, մենք երբե՛ք չենք զիջի: Դա տեղի չի՛ ունենա: Հնարավոր չէ ճանաչել պարտությունը, երբ խոսքը գնում է գողության մասին, - ասել է Թրամփը «Երթ՝ հանուն Ամերիկայի փրկության» ակցիայի ընթացքում, որին մասնակցել են իր կողմնակիցները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը