Եվս երեք երկրներում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել
ՀասարակությունՆիդերլանդներում, Դանիայում և Ավստրալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի այն տեսակը, որն ավելի վաղ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում: Այս մասին հաղորդել է ԱՀԿ-ն: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
Մասնագետները նշել են, որ կորոնավիրուսի նոր տեսակն ավելի արագ է տարածվում, քան արդեն հայտնի տեսակը, սակայն նրա մեծ վտանգի մասին դեռևս հնարավոր չէ խոսել:
Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է, որ նոր տեսակի հնարավոր տարածումն ուսումնասիրելու համար, շուտով սկսելու է աշխատել ԵՄ անդամ այլ երկրների հետ: Բացի այդ, Նիդերլանդները մինչև հունվարի 1-ը փակել է օդային երթևեկությունը Մեծ Բրիտանիայի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը