«Hyundai»-ի կողմից նոր դիզելային շարժիչների արտադրության դադարեցման պատճառը
LifeՀարավկորեական «Hyundai» ընկերությունը դադարեցրել է դիզելային շարժիչների արտադրությունը: Ներկայիս սերնդի դիզելային շարժիչները կլինեն վերջինը: Նյութը վերցրել ենք motor.ru կայքից:
Ավտոմոբիլային արդյունաբերությունը, վտանգավոր արտանետումների խստացված ստանդարտների պատճառով, աստիճանաբար շարժվում է դեպի էլեկտրաֆիկացում:
Հարավկորեական ընկերությունը դեռևս անցած տարվա երկրորդ կիսամյակից դադարեցրել է դիզելների նոր շարքի արտադրությունը: Պատճառը ծանր վառելիքի շարժիչների հեռանկարների բացակայությունն է. կորեացիներն ընտրություն են կատարել ի օգուտ հիբրիդային և զուտ էլեկտրական էլեկտրակայանների:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը