Մել Գիբսոնի գիրանալու պատճառը
LifeԴերասան Մել Գիբսոնը որոշել է Ձմեռ պապի դերի համար քաշն ավելացնել: Այս մասին հաղորդել է «The Sun» հրատարակությունը:
64-ամյա դերասանը խաղացել է «Ձմեռ պապի որս» ֆիլմում: Նկարահանումների ժամանակ ռեժիսորները սկսել են անհանգստանալ, որ գլխավոր հերոսի դերակատարը չափից շատ կգիրանա, և նրան խնդրել են ավելի քիչ սնվել:
-Ես տղաներին հարցրեցի՝ արժե՞ արդյոք ավելի շատ պաղպաղակ և թխվածքաբլիթներ ուտել: Նրանք պատասխանեցին՝ ոչ, դու իդեալական ես, մնա ինչպիսին կաս, - պատմել է Գիբսոնը:
Ֆիլմի օրիգինալ վերնագիրը «Fatman» է, ինչը թարգմանաբար նշանակում է «գեր մարդ»: Ռեժիսորները նշել են, որ չնայած ֆիլմի վերնագրին՝ դերասանը չպետք է իրեն ճարպակալման վիճակի հասցնի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը