Գիտնականները պարզել են՝ արյան որ խմբի մարդիկ են օժտված ամենաբարձր իմունիտետով
ՀասարակությունԳիտնականներին հաջողվել է պարզել՝ արյան որ խմբի մարդիկ են օժտված ամենաբարձր իմունիտետով: Հոդվածը վերցրել ենք iz.ru կայքից:
Մասնագետների եզրակացությունների համաձայն՝ վիրուսային վարակի ժամանակ, արյան խումբն ազդում է մարդու օրգանիզմի՝ ինտերֆերոն արտազատելու կարողության վրա, ինչն ուղղակիորեն կապված է իմունային համակարգի խնդիրների հետ: Ինտերֆերոնները սպիտակուցներ են, որոնք արտազատվում են՝ ի պատասխան վիրուսի, մանրէների և ցածր մոլեկուլային քաշի քիմիական միացությունների ներխուժման:
Ինտերֆերոն սպիտակուցի արտազատման առումով, գիտնականներն ամենաուժեղը համարում են IV խմբի մարդկանց: Բարձր իմունիտետով հաջորդել են III, ապա՝ I խումբ ունեցողները: Հիվանդությունների նկատմամբ ամենամեծ հակվածությունն ունեն II խմբի մարդիկ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը