Հայերեն


«Այս կերպարը դարձավ իմ այցեքարտերից մեկը». Մկրտիչ Արզումանյանը՝ ռուսական բեմում

Life

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանն օրերս ավարտել է Կ. Ռայկինի բեմական արվեստի բարձրագույն դպրոցը: Սովորելուն զուգահեռ հասցրել  է ռուսական բեմում մի շարք գլխավոր հերոսների մարմնավորել, որոնցից վերջինում՝ «Անտիգոնե»-ում մարմնավորել է Կրեոն արքային: 

«Ներկայացումը մեր կուրսի դիպլոմային աշխատանքն էր, որը բեմադրել է ռեժիսոր Յակով Լոմկինը։ Այն ստեղծվել է Կ. Ռայկինի  բեմական արվեստի բարձրագույն դպրոցի ուսումնական գործընթացի շրջանակներում։ Բայց այն պարզապես ուսանողական ներկայացում  անվանել ՝ անարդար կլիներ։ Ներկայացման պոտենցյալը շատ ավելի մեծ է։ Մտքեր կան այն դուրս հանել բուհի շրջանակներից, իսկ նպատակը՝ այն Հայաստանի հանդիսատեսին նույնպես ներկայացնելն է։ Ներկայացումն արդիական է, կերպարներն էլ՝ խորը և հետաքրքիր»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Մկրտիչ Արզումանյանը: 

Բեմադրության հիմքում հույն դրամատուրգ Սոֆոկլեսի պիեսն է, որը հետագայում ադապտացվել է ֆրանսիացի սցենարիստ, դրամատուրգ Ժան Անույը։ Այն գրվել է 1942 թվականին՝ գերմանական օկուպացիայի տարիներին։

«Այս պիեսը պարունակում է և՛ ընբոստություն, և՛ մեծ փիլիսոփայություն։ Այն բերում է նաև հոգեբանական բախումներ ու դրամատուրգիական լարվածություն, որը հեղինակը փորձել է փոխանցել այդ բարդ ժամանակաշրջանում։ Սա գերժամանակակից նյութ է, որն իր արժեքը մինչ օրս չի կորցրել։ Ներկայացումը պահանջում է մեծ աշխատասիրություն, ընկալում և հսկայական ներքին դիմացկունություն։ Դա մի բարդ աշխատանք է, որտեղ դերասանը պետք է լինի մաքսիմալ կենտրոնացած»,- նշեց դերասանը:

Մկրտիչ Արզումանյանն ընդգծեց նաև օտար լեզվով աշխատելու դժվարությունը․

«Շատ բարդ է օտար լեզվով բեմ բարձրանալ, երբ հիմնականում ներկայանում ես մայրենիով։ Բայց ես երբեք չեմ վախենում բարդություններից։ Ընդհակառակը՝ ընդառաջ եմ գնում դժվարություններին ու փորձում եմ կոտրել այն ամենն, ինչը խանգարում է հասնել նպատակին։ Ամենօրյա երկարատև աշխատանքի շնորհիվ կարողացանք իրականացնել այս բարդ գործը։ Մոսկվայում արդեն ունեցել ենք մի շարք հաջողված ներկայացումներ, որոնք պրոֆեսիոնալ մասնագետների կողմից արժանացել են բարձր գնահատականի։ Դա իսկապես ոգևորող է»,- անկեղծացավ դերասանը:

Ներկայացման հաջողության կարևոր բաղադրիչներից մեկն, ըստ նրա, ռեժիսորական մոտեցումն էր․ «Շատ եմ կարևորում ռեժիսորի դերը։ Նա կարողացավ այս ամենից ստանալ շատ հետաքրքիր ներկայացում։ Բացի բեմադրող ռեժիսորից՝ Յակով Լոմկինից նրան օգնում էին իր հմուտ ընկերները՝ ռեժիսորներ Ալեքսանդր Սոկոլովը և Օլգա Սվոբոդինան, իսկ ամբողջ գործընթացին հետևում էին Սերգեյ Շենտալինսկին և Կոնստանտին Ռայկինը: Հանդիսատեսը ներկայացման առաջին վայրկյանից մինչև վերջ՝ լարված հետևում էր, ինչը մեծ հաղթանակ է մեզ համար»։

Մկրտիչ Արզումանյանը խոստովանեց՝ «Անտիգոնե»-ում մարմնավորած կերպարն առանձնահատուկ տեղ է գրավում իր դերասանական փորձում․ «Ես մարմնավորում եմ Կրեոն արքային, որը համաշխարհային դրամատուրգիայում համարվում է ամենաբարդ կերպարներից մեկը։ Մասնագետներն ասում են, որ ոչ բոլոր թատրոններն են համարձակվում բեմադրել այս պիեսը, որովհետև երկրորդ գործողության տեսարանը չափազանց երկար ու էմոցիոնալ է։ Ոչ բոլորն են պատրաստ այդ ամենը հաղթահարել։ Ինձ համար շատ հուզիչ ու կարևոր էր այս ճանապարհն անցնելը։ Սա կերպար էր, որը դարձավ իմ այցեքարտերից մեկը, որով իսկապես կարելի է հպարտանալ։ Հուսով եմ՝ դեռ շատ առիթներ կլինեն խաղալ նման խորը և հետաքրքիր կերպարներ»,- ամփոփեց Մկրտիչ Արզումանյանը:

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն ՄանվելյանՔաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Ամենադիտված