Հայերեն


Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում վերջին տարիների զարգացումների համատեքստում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այն մտահոգիչ միտումը, որ երկրում ժողովրդավարության հաստատման հույսերն ու ակնկալիքներն իրենց տեղը զիջում են քաղաքական համակարգի կոռոզիայի և ժողովրդավարական ինստիտուտների նպատակային ապամոնտաժման վտանգավոր գործընթացին։ Եթե 2018 թվականին մեծ ոգևորություն էր տիրում, որի շրջանակներում հույսեր էին առաջացել, թե Հայաստանն ընթանալու է ժողովրդավարական ուղիով, ապա ժամանակի ընթացքում այդ ոգևորությունը շատ արագ փոխվեց հիասթափության։ Փաշինյանն իր պաշտոնավորման հենց սկզբից սկսեց ոտնահարել ժողովրդավարական ամենակարևոր սկզբունքները։ Նրա հրահանգով ու կոչով 2018 թվականի հոկտեմբերին շրջափակման ենթարկվեց Ազգային ժողովի շենքը՝ այն պայմաններում, երբ օրենսդիր մարմինը իշխանության լիովին անկախ ճյուղ է, իսկ նրա վրա ճնշումը՝ իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում։ Դատական իշխանության ճյուղը ևս անմասն չմնաց ճնշումներից։ Փաշինյանի անմիջական հորդորով արգելափակվեցին դատարանների մուտքերը։ Բայց դա բավարար չէր, իշխանությունները նախաձեռնեցին կոնկետ ճնշումներ դատական իշխանությունը ներկայացնող անձանց նկատմամբ։ Հետապնդումներ սկսվեցին անկախ որոշումներ կայացնող դատավորների նկատմամբ, որոնք չէին առաջնորդվում գործադիրից եկող հրահանգներով։ Հատկապես լուրջ էր ՍԴ դատավորների կազմը փոխելու գործընթացը, որի շրջանակներում իշխանություններն անմասն չմնացին նաև սահմանադրական փոփոխությունների գործընթացից։

Եթե իր իշխանության գալու առաջին օրերին Փաշինյանը խոսում էր ստեղծված սուպերվարչապետական համակարգը վերացնելու, կառավարման մեխանիզմը հավասարակշռելու և նախագահի ինստիտուտին նոր լիազորություններով օժտելու անհրաժեշտության մասին, ապա իր պաշտոնավարման ընթացքում ոչ միայն մոռացավ այս մասին, այլև սկսեց նոր լծակներով օժտել գործադիր իշխանությանը, ավելի ստույգ՝ վարչապետին։

Եվ այս ամբողջ գործընթացը ուղեկցվում է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներով։ Այն պարագայում, երբ երկրի ներսում քրեական ենթամշակույթը և հանցավոր միջավայրը նահանջելու միտումներ ցույց չեն տալիս, իսկ հանցագործությունների թիվն անընդհատ աճում է, իրավապահ մարմինների ուշքն ու միտքը ընդդիմադիրների դեմ «պայքարելն» է։ Այլ կերպ ասած՝ իրավապահ համակարգն, իր բուն գործառույթները թողած, դարձել է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների գործիք։ Ճնշումները հատկապես ինտենսիվ բնույթ են ստանում նախընտրական և հետընտրական գործընթացների ժամանակ։ Եվ ականատես ենք լինում, որ այն գործիչները, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը ու կարևոր հայտ են ներկայացնում քաղաքականության մեջ, իսկույն հայտնվում են հետապնդումների թիրախում։ Իսկ գործերը, որոնք կարվում են, որպեսզի այդ մարդկանց հեղինակազրկեն, փակի տակ պահեն, մեկուսացնեն ու լռեցնեն, որպես կանոն, ի վերջո քանդվում են։

Օրվա իշխանություններն իրենց գործողություններով ցույց են տալիս, որ թքած ունեն ինչպես օրենքների, այնպես էլ Սահմանադրության վրա։ Նրանք պետությունը դարձրել են իրենց «դուքյանը». ինչպես ցանկանում են, այնպես էլ վարվում են՝ առանց մտածելու հետագա հետևանքների մասին։

Կարճ ասած՝ անցում ենք կատարում միահեծան իշխանության, որը ճանապարհ է բացում բռնապետության հաստատման համար։ Բայց այսօրվա իշխող խմբակը չունի ո՛չ թափ, ո՛չ ռեսուրսներ, ո՛չ էլ բավարար խելք նույնիսկ բռնապետություն հաստատելու համար։ Ավելի շատ գործ ունենք փողոցային, խուլիգանական մակարդակի կառավարման հետ։ Դրա համար էլ Հայաստանում քաղաքականությունն իջեցվել է փողոցային աստիճանի, երբ գռեհկաբանությունը և կենցաղային մակարդակի, պրիմիտիվ երևույթները դարձել են ներքին քաղաքականության ոչ միայն անբաժանելի մասը, այլև շարժիչ ուժը։

Իշխանության այս մոդելը երկարաժամկետ կտրվածքով բերում է ոչ միայն ժողովրդավարության կազմաքանդման, այլ նաև պետական ինստիտուտների լեգիտիմության կորստի, քաղաքական ցնցումների խորացման և սոցիալական բևեռացման վտանգի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներին100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Ալիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ ԾառուկյանինՄխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Շուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ Հայաստան3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg Մենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՓաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանՊուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՀայտնի է Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի օրակարգը. Այցելելու է Ծիծեռնակաբերդ և Մատենադարան Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ Արզումանյան.Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում
Ամենադիտված