Հայերեն


«Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոնյակ, ծաղիկ, միրգ-բանջարեղեն արտահանող տնտեսվարողները կանգնած են լրջագույն խնդիրների առջև։ Ապրանքը կա՛մ մնում է սահմանին, կա՛մ էլ վերադառնում Հայաստան։ Եվ արտահանման այս խնդիրներն անդրադառնալու են ոչ միայն տնտեսվարողների, այլև, ընդհանրապես, տնտեսության վրա։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ ցանկացած պարագայում արտահանումը փոքր տնտեսության (ինչպիսին, օրինակ՝ Հայաստանի տնտեսությունն է) ողնաշարն է և շարժիչ ուժը։ «Ցանկացած պարագայում, հատկապես, եթե խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը և գյուղատնտեսական վերամշակող արդյունաբերությանը, կա բազմապատիկ էֆեկտ՝ և՛ դրական, և՛, բնականաբար, բացասական։ Օրինակ՝ այս դեպքում ծաղիկ արտադրողները, դրանից առաջ՝ կոնյակ արտադրողները կամ տարբեր ապրանք արտադրողներ խնդիրներ են ունենում արտահանման այն ուղղության հետ, որը մեր հիմնական շուկան է։ Ակնհայտ է, որ այդ խնդիրները բազմապատիկ էֆեկտով իրենց բացասական ազդեցությունն են թողնում նաև մյուս ոլորտների վրա։ Օրինակ՝ գյուղացին նաև պետական աջակցությամբ, բանկի օգնությամբ կառուցել է ջերմոց, և ջերմոցում ծաղիկ է արտադրում կամ մեկ այլ գյուղատնտեսական կուլտուրա, և այդ արտադրանքի հիմնական մասը՝ 80-90 տոկոսը, սպառում է, ասենք, ռուսական շուկան։ Ակնհայտ է, որ եթե նա չկարողացավ իրացնել իր արտադրանքը, ապա նա կրելու է կորուստներ, և իր կատարած ամբողջ ֆինանսական ծախսերը, նաև իր ու իր ընտանիքի աշխատանքային ներդրումը ջուրն են ընկնելու։ Այդպիսով, նա ունենում է ոչ միայն սոցիալական խնդիրներ, այլ նաև փաստացի իր պարտքը, վարկը չի կարողանալու մարել։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է, դրան անդրադառնալու առիթ բազմիցս ունեցել եմ։ Ընդ որում, այստեղ պետք չէ բարդ տնտեսագիտական վերլուծություն։ Բավական է այդ մարդկանց հետ տասը րոպե խոսել, և այդ ամբողջ պատկերը կգա աչքիդ առջև, մարդիկ ամեն ինչ շատ լավ բացատրում են բոլոր երփներանգներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Ակնհայտ է, որ ցանկացած տնտեսվարող արտահանված ապրանքից ստացված եկամուտը «վերադարձնում» է Հայաստանի պետական բյուջե՝ հարկերի և տուրքերի, առօրյա առևտրի, ուսման և այլ վճարների տեսքով։ Ստացվում է, որ տեղի ունեցողն իր անդրադարձն է ունենալու նաև մարդկանց սոցիալական վիճակի վրա։ «Միանշանակ այդպես է լինելու։ Այս ամենը հանգեցնելու է լուրջ տնտեսական դժվարությունների, այդ թվում՝ երկրի ֆինանսական կայունության և մակրոտնտեսական կայունության իմաստով, որովհետև, ի վերջո, արտերկրում վաճառված ապրանքի արտարժութային մուտքերը գալիս են նաև Հայաստան և դառնում արտարժույթի առաջարկ, բերում են կայունություն, դրանցով վճարում են աշխատավարձեր, հարկեր։ Մյուս կողմից՝ նաև ներքին պահանջարկի հարցն է։ Ի վերջո, այդ արտադրողները՝ լինի ծաղիկ արտադրող, թե գյուղատնտեսական մթերք և այլն, իրենց պահանջարկով խթանում են տնտեսական աճը»,-նշում է մեր զրուցակիցը։

Զրույցի ընթացքում տնտեսագետն առանձնացնում է հրապարակված այն ցուցանիշը, որի համաձայն, այս տարվա հունվար-մայիս ամիսներին ունեցել ենք արդյունաբերական արտադրանքի 14,1 տոկոս կրճատում։ «Անցած տարվա այս շրջանում օրվա իշխանությունները, իրար հերթ չտալով, գլուխ էին գովում դրական ցուցանիշների մասով, բայց դա ռուսական ոսկու վերաարտահանման արդյունքն էր, այսինքն՝ Ռուսաստանից ոսկին բերում էին այստեղ, իբրև թե վերամշակում էին, բայց իրականում փաթեթավորում էին և ձևը փոխում, այնուհետև վերաարտահանում էին հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ և այլ ուղղությամբ։ Դա գրանցում էին որպես արդյունաբերության, պատկերավոր ասած, փուչիկային աճ։ Նախորդ տարվա երկրորդ կիսամյակից սկսած, երբ ոսկու ֆենոմենը արդեն վերացավ, իրականում ունեցանք ծավալների կտրուկ նվազում, իսկ արդեն այս տարի փաստացի արձանագրվեց, որ արդյունաբերությունը ոչ թե աճ ունի, այլ էական՝ տասնչորս տոկոսից ավելի անկում։ Սա մտահոգիչ ցուցանիշ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ գյուղատնտեսությունն էլ չնչին՝ զրոյական աճեր է գրանցել նախորդ յոթ տարին և լուրջ դժվարությունների առջև է շարունակում մնալ։ Մեր երկրի իրական հատվածը, որը երկրի տնտեսության ողնաշարն է, կա՛մ զրոյականին մոտ աճ ունի, կա՛մ անկում»,-հավելում է նա։

Խնդիրներ երկրի ներսում, խնդիրներ արտահանման պարագայում։ Ինչո՞ւ դրանց երկրի իշխանությունը չի կարողանում լուծումներ տալ։ Քաղաքական կամքի բացակայության հետևա՞նք է, թե՞ անկարողություն։ Տնտեսագետն ընդգծում է, որ խնդիրների լուծումները բազմաթիվ են, բայց նախ և առաջ առանձնացնում է այն գործոնները, որոնք կարող են նպաստել նմանատիպ խնդիրների առաջացմանը։ «Գործոնները բազմաթիվ են՝ և՛ աշխարհաքաղաքական, և՛ պրիմիտիվ կազմակերպման ձախողումներ, և՛ բանակցային անշնորհքություն և այլն։ Հիմա ակնհայտ է, որ կան աշխարհաքաղաքական լուրջ գործոններ։ Պարզ երևում է՝ այսօրվա իշխանությունները, իրենց նեղ, խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ, և ակնհայտորեն այդ խաղերը ունենում են բացասական ելքեր մեր երկրի ազգային և ռազմավարական զարգացման տեսանկյունից։ Դա փաստ է։ Ակնհայտ է, որ պարբերաբար դրա հետևանքները տեսնում ենք։ Երկրորդը՝ կան կազմակերպական հարցեր։ Օրինակ՝ եթե ներմուծող երկիրն ունի սանիտարահիգիենիկ ինչ-որ կանոններ և այլն, դրանք նաև փոխգործակցաբար պետք է լուծվեն, այսինքն՝ ինչո՞ւ ես թողնում առանց վերահսկողության հարցը, եթե դա օբյեկտիվ է, որպեսզի մեր ապրանքները այդ կանոններից շեղված լինեն, և փաստացի մարդիկ այդ խնդրին հանդիպեն վերջին փուլում։ Ապրանքը արտադրել են, արտահանում են և նոր իմանում, որ նորմատիվ խախտում կա։ Կարելի է երկրի ներսում արտադրողների հետ կազմակերպել գործակցության նորմալ պայմաններ, վերահսկել, աջակցել, որ արտադրողն արտադրի ապրանք, որը արտահանվող շուկայում չունենա սանիտարական կամ այլ խնդիրներ։ Հաջորդը սերտիֆիկացման և այլ ընթացակարգերն են։ Ի դեպ, ԵԱՏՄ շուկայում ունենք միջազգային մեխանիզմների բազմաթիվ համաձայնագրեր։ Հիմա հարց է առաջանում՝ եթե չկա իրական խախտում, կամ պատճառները սուբյեկտիվ են, ոչ թե օբյեկտիվ, ինչո՞ւ չեն կարողանում բանակցային գործընթացներով և նաև մեր ստանձնած իրավունքներին ու պարտականություններին համապատասխան գործադրել միջազգային մեխանիզմները։ Այստեղ է ապիկարությունն ու անկարողությունը։ Պետք է գործադրեն միջազգային մեխանիզմը և պաշտպանեն Հայաստանի արտադրողին և արտահանողին։ Ի վերջո, Հայաստանի տնտեսվարողները «որբի գլուխ» չեն, որ ուր գնան, հայտնվեն տուժողի կամ կորցնողի կարգավիճակում։ Դրա համար կա պետություն, մարդիկ դրա համար պետությանը տալիս են հարկեր, որ ոչ միայն երկրի տնտեսությունը, արտահանումը խթանող միջազգային համաձայնագրեր կնքեն, այլ նաև պաշտպանեն իրենց շահերը, անհրաժեշտության դեպքում գործադրեն այդ համաձայնագրերը։ Բոլոր ուղղություններով ակնհայտ են ձախողումները, մեր քաղաքացիները ճիշտ են, որ մնացել են մենակ, իրենց խնդիրները չեն լուծում, բայց արտահանողների համար բազմաթիվ խնդիրներ են առաջացնում՝ աշխարհաքաղաքական իրենց անվարժ մանևրներով»,-ասում է նա։

Վերջին օրերին քննարկման տիրույթ է վերադարձել «խաչմերուկի, միջանցքի, ճանապարհի» հարցը։ Կողմերից յուրաքանչյուրն իր տերմինով է նկարագրում Սյունիքով հնարավոր ճանապարհի գործարկումը։ Եվ այս անգամ էլ Հայաստանի իշխանություններն առաջին պլան են բերում այն հանգամանքը, որ «Խաղաղության խաչմերուկի» գործարկման դեպքում Հայաստան ֆինանսական միջոցների ահռելի հոսք կլինի։ «Մի քանի տարի առաջ էլ՝ ընտրությունների նախաշեմին, խոսում էին 2,6 միլիարդ եվրո ներդրումների և աջակցության մասին։ Տարիներն անցան, այդպես էլ հայտնի չդարձավ, թե այդ գումարներից ո՞ր մասը եկավ, ի՞նչ ծրագրեր պետք է կատարվեին, ինչո՞ւ չիրականացրեցին այդ ծրագրերը ողջ ծավալով։ Այստեղ պարզ մանիպուլ յացիաներ են, սուտ ու կեղծ խոստումներ՝ իրենց նեղ քաղաքական նպատակների համար։ Գումարները չեն մտնի երկիր, կրկին մեղավոր ու արդարացում կգտնեն»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՀայտնի է Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի օրակարգը. Այցելելու է Ծիծեռնակաբերդ և Մատենադարան Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ Արզումանյան.Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Պատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. ԿամենդատյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ռուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ» «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» «Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ. Ավետիք ՉալաբյանԵկա հետևության, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ շատ հիվանդություններ ունի. Սամվել ԿարապետյանԳյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍկսելու ենք մարզերից, լինելու են քայլերի շարք, որով կապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել ենԵրևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԵթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՄեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՍամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՀայկական ծագումով ֆրանսիացի նկարիչը ստեղծել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված շախմատի տախտակ՝ այն նվիրելով իր տատիկի և պապիկի սիրուՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել ԿարապետյանՀայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ռուսական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պшտերազմի սկզբից ի վեր Իրանում առնվազն 21 մարդ է մшhապատժի ենթարկվել, իսկ ավելի քան 4,000-ը՝ ձերբшկալվելԳնում ենք բացարձակ հաղթանակի՝ հիշելով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները. Սամվել ԿարապետյանՎստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի լինի․ ՀՀ-ին սպառնում են Ալիևը և Փաշինյանը․ ԿարապետյանՓամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել էԱվելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավ անես, քան հույսդ անընդհատ դնես այլ քաղաքական ուժերի վրա. Սամվել ԿարապետյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հարցազրույցըԻնչու որոշ տղամարդիկ չեն սիրում ամուսնական մատանիներ կրել Իրանում hակամարտnւթյան 60 օրվա ընթացքում ԵՄ երկրների ծախսերը վառելիքի ներկրման համար աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով. ֆոն դեր ԼայենԱրդեն ապացուցել ենք՝ ինչի ենք ընդունակ ցանկացած մարզադաշտում. Արտետան զգուշացնում է «Ատլետիկո»-ին«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր21-ամյա վարորդը «Mazda»-ով Չարենցի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW»-ին և «Hyundai»-ինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները«Հայ վիրտուոզներ» ծրագրի ավարտական գալա համերգներ․ ևս մեկ հաջողված կրթական տարվա հանդիսավոր ամփոփումԱռաջին ադրբեջանցին այսօր հասավ Հայաստան․ մենք կփոխենք նրանց ծրագիրը․ Արեգա Հովսեփյան
Ամենադիտված