Հայերեն


90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին յուրօրինակ «վիճպետկոմի» դերում է: Մեկ էլ կտեսնեք՝ ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ հայտնեց հանրությանը, թե՝ իմացած լինեք, որ այսինչ օրերին Ռուսաստան է մտել ծիրան փոխադրող այսքան բեռնատար, մի այսքանն էլ ճանապարհին են, կամ ՝ Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված այսքան մեքենա և այլն...

Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Մեզ հիշեցնում է այն, ինչը անմոռանալի է, թերևս: Մասնավորապես հիշեցնում է ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած 1990-ականների սկզբի ծանր օրերն ու տարիները: Այն ժամանակ էլ լրատվամիջոցների հիմնական «առաջինէջային» լուրերն էին, թե՝ «Հայաստան է մտել ցորենով բեռնված այսքան վագոն...», «Երևան է հասել մազութով բեռնված այսքան ցիստեռն...», «Հայաստանի սահմանը հատել է ալ յուր տեղափոխող այսքան բեռնատար...», ու նման բաներ:

Հա, բայց դա, կրկնենք, ԽՍՀՄ փլուզմանն անմիջականորեն հաջորդած շրջանն էր. տասնամյակներով ձևավորված կոմունիկացիաների խաթարում ու խզում, պատերազմ, նոր ձևավորվող պետություն՝ նոր կապերով, նոր լոգիստիկայով: Եվ այն ժամանակների համար, հնարավոր է, նման տեղեկատվության հրատապությունն օբյեկտիվորեն օրինաչափ էր: Ավելին, որքան էլ ծանր, բայց իրավիճակն էլ էր օրինաչափ:

Ի վերջո, ժամանակի հետ, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմից հաղթանակով դուրս գալուց հետո աստիճանաբար սկսեցին կարգավորվել նաև լոգիստիկ հարցերը: Աստիճանաբար ձևավորվեցին բեռնափոխադրումային նոր հանգույցներ, ուղիներ, տարբերակներ: Հայաստանն սկսեց բեռնափոխադրումներ իրականացնել Վրաստանով՝ երկաթուղային, լաստանավային, ավտոմոբիլային տարբերակներով: Զուգահեռաբար, բեռնափոխադրումների որոշակի պայմաններ ու հոսք ապահովվեց Իրանով: Ու դա, ի դեպ, հենց այնպես կամ ինքնաբերաբար չկատարվեց: Այդ ամենը հնարավոր եղավ իրարահաջորդ կառավարությունների, դրանց ղեկավարների, ոլորտային նախարարների ու նախարարությունների հետևողական, շարունակական աշխատանքների շնորհիվ:

Ու կարևոր է ընդգծել, որ այդ ամենը տեղի ունեցավ ու իրականացվեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից չդադարող թշնամական վերաբերմունքի, Հայաստանի շրջափակման ու դրան նպատակաուղղված հակաքայլերի պայմաններում:

Փաստը մնում է փաստ՝ 20-25 տարի շարունակ ներկայի նման գլոբալ փոխադրումային խնդիրներ չեն եղել ո՛չ Վրաստանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իրանի հետ կապված: Իհարկե, դրվագային ինչ-ինչ հարցեր ծագել են, լոկալ, փոքր, բայց արագորեն կարգավորվել են՝ «աշխատանքային, օպերատիվ ռեժիմում»:

Ու մեկ էլ՝ հո՛պ. երեկ գազ փոխադրող այսքան ավտո եկավ, այսօր ծիրան ու դամբուլ տանող այսքան ավտո գնաց, այն մյուս օրն էլ՝ կոնյակ տեղափոխող այսքան «գռուզավիկ»...

Խնդիրը այստեղ ոչ միայն այն է, որ մի ամբողջ կառավարության էկոնոմիկայի նախարարի հիմնական անելիքը դարձել է անցնողդարձող բեռնատարները հաշվելն ու դրա մասին հանրությանն «ավետելը», չնայած դա էլ է հարց: Բուն խնդիրն այն է, թե ինչու ենք հասել այս վիճակին, ինչու են Հայաստանի տնտեսվարողներն ու բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները, անհատները բախվել ու բախվում նման «արգելափակոցային» վիճակների ու պրոբլեմների:

Կարճ ասած՝ խնդիրն այն է, թե ինչու են այդ պրոբլեմները ծագել, ինչի հետևանքով են ծագել, ինչ առանցքային քայլեր են արվում, որպեսզի դրանք չլինեն կամ առնվազն լուծվեն արագ, «աշխատանքային ռեժիմով», ընդ որում՝ գլոբալ առումով, ոչ թե հատվածական լուծումներով: Թե չէ՝ բեռնատարները վիճակագիրներն էլ կարող են հաշվել:

Իսկ երբեևէ մտքներովդ չի անցե՞լ՝ գուցե բեռնափոխադրումների հետ կապված այդ խնդիրների ծագման «աղբյուրը» Փաշինյանի իշխանության որդեգրած աշխարհաքաղաքական «գլուխկոնծիներն» են ու կուլբիտնե՞րը: Մեկ, իբր, Եվրամիություն են գնում, մեկ, իբր ԵԱՏՄ-ից են կառչած: Մինչև կեսօր «արևմտամետ» են, հետմիջօրեին՝ «սթափ մոտեցմամբ», բայց հանրագումարում՝ «դեպի Թուրքիա», դեպի թուրքական ենթակայություն...

Այդ ամենի, նման վիճակի ու կրկնվող «ֆորսմաժորների» մեկ այլ պատճառ էլ այս կառավարության ու նրա ներկայացուցիչների ապաշնորհությունն է՝ սկսյալ սննդի անվտանգության տեսչության, էկոնոմիկայի նախարարության խայտառակ աշխատանքից մինչև արտաքին քաղաքականության ամլություն: Անգամ բարեկամական Վրաստանի, Իրանի հետ հասարակ հարցերը չեն կարողանում կարգավորել: Էլ ի՞նչ պահանջես այս մարդկանցից:

Սա՛ է հարցը: Իսկ բուն հարցն այն է, որ նման՝ աշխարհաքաղաքական «խաղեր տվող», իր անմիջական պարտականությունները թողած՝ փիարվելով զբաղվող իշխանությունն ու կառավարությունը ոնց որ չափից դուրս թանկ են արժենում բոլոր հարկատուների, ներառյալ՝ զանազան տնտեսվարողների, բեռնափոխադրողների, գյուղատնտեսությամբ զբաղվողների ու մնացած բոլորի գրպանին ու կյանքին:

Մի օր՝ ծաղկաբույծները, դրանից առաջ՝ կոնյակագործները, երրորդ օրը՝ գազ ներմուծողները: Միրգ աճեցնողներն ու արտահանողները «քաշվում» են անընդհատ: Վաղն էլ բենզին, ալ յուր, ցորեն ներկրողներն են նման վիճակների մեջ հայտնվելու:

Ու անխուսափելիորեն տրամաբանական հարց է ծագում. լավ, իսկ մեր ինչի՞ն է պետք նման կառավարությունը, որը պրոբլեմներից ու գլխացավանքներից զատ, այլ բան չի կարողանում ստեղծել: Հա, մեկ էլ ազգային կառույցները թիրախավորելով՝ հանրությանն ու երկիրը պահում է շարունակական լարվածության և հոգեբանական տեռորի ճիրաններում:

Ու այդ ամենը... մեր վճարած հարկերի հաշվին: Արժե խորհել նաև սրա մասին, մանավանդ, երբ բարձված բեռնատարով լռվել եք ինչ-որ տեղ՝ Հայաստանից Ռուսաստան կամ հակառակ ճանապարհին, կամ պարզապես երևանյան խցանման ճիրաններում «սպասման մեջ» եք:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ․ Էդմոն Մարուքյանը՝ ընտրական զարգացումների մասին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը հայկական պետականության պաշտպանությունն է. Էդմոն ՄարուքյանԸնտրություններից առաջ թոշակների բարձրացման հանգամանքը պատահական չէր․ Աննա ԿոստանյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Ավետիք ՉալաբյանԱմենավատը հայրենիք չունենալն է, անհայրենիք ապրելը․ Ցոլակ ԱկոպյանԱզգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Մեր հասարակության 70 տոկոսը ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Axios Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ժողովրդին խորհրդարանում պետք են մեզ նման մարդիկ, որպեսզի նրանց և Հայաստանի Հանրապետության շահերը պատշաճ կերպով պաշտպանված լինեն. Էդմոն Մարուքյան Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա ՏոնոյանՌազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ» Հանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ» Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Երբեք ՀՀ պատմության մեջ այսպիսի թեժ պայքար չի եղել․ Նարեկ ԿարապետյանՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ․ Նարեկ ԿարապետյանԵրբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ․ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՆարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀէս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն ՄարուքյանՀայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանԳյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող
Ամենադիտված