Հայերեն

Օրեր առաջ «Համահայկական ճակատ» շարժման անդամները մեկնել Էին Ալավերդի քաղաք և այցելել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Գևորգ Կիրակոսյանի շիրիմին

Հասարակություն
Օրեր առաջ «Համահայկական ճակատ» շարժման անդամները մեկնել Էին Ալավերդի քաղաք և այցելել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Գևորգ Կիրակոսյանի շիրիմին:
 
Գևորգ Դավիթի Կիրակոսյանը (Կոմանդոս) ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 22-ին Ալավերդի քաղաքում: Սովորել և գերազանցությամբ ավարտել է դպրոցը, այնուհետև Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանը:
 
2014-2018 թթ սովորել և ավարտել է ՌԴ Հարավային Դաշտային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2018թ․ ընդունվում է ՀՀ Պաշտպանության նախարարության Վ․Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և մեկ տարի անց նրան շնորհվում է «լեյտենանտ» զինվորական կոչում։
 
2018 թ․ ավարտելով ՌԴ ՀԴՀ իրավաբանական ֆակուլտետը, Գեվորգը պետք է անցներ ծառայության Ղրիմում տեղակայված հրթիռահրետանային զորքերում։ Սակայն, նա որոշում է ծառայության անցնել իր հայրենիքում՝ Հայաստանում։ Վ․Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սովորելու տարիներին պարգևատրվել է պատվոգրերով։ Անցնելով ծառայության Մատաղիսի զորամասում, նշանակվում է դասակի հրամանատար և ստանձնում 118-րդ մարտական հենակետի հրամանատարությունը։
 
Երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, Գեվորգը գտնվում էր հերթական արձակուրդում։ Սեփական նախաձեռնությամբ ընդատելով արձակուրդը նա մեկնում է Արցախ։
 
Սեպտեմբերի 28-ին ժամանելով Մատաղիս, նա տեսնում է, որ զորամասն արդեն ամբողջությամբ ռմբակոծվել է հակառակորդի կողմից։ Նա ներկայանում է 3-րդ գումարտակի հրամանատրին, ստանում զենք իր և կամավորականների համար, և ստանձնելով այդ ստորաբաժանման հրամանատարությունը՝ բարձրանում մարտական դիրքեր։ Հոկտեմվերի 5-ին նա իր վրա է վերցնում նոր մարտական դիրքի հրամանատրությունը։ Նույն երեկոյան նրանք ստանում են հրաման անցնել պաշտպանության Մարտակերտից դեպի Մատաղիսի ձորակ ուղղությամբ։
 
Գևորգը միշտ ձգտում էր պահպանել իր ենթակաների մարտական ոգին, չէր հուսահատվում և երբեք չէր լքում զինվորներին։ Բոլոր դժվարին իրավիճակներում, անտեսելով մահը, նա կարողանում էր զինվորներին ժամանակին մատակարարել զենք, զինամթերք, հաց և ջուր։
 
Հոկտեմբերի 8-ին ընթանում էին թեժ մարտեր, չկար նահանջի հրաման։ Հոկտեմբերի 9-ին կեսօրին վերսկսվեցին կատաղի մարտերը։ Գեվորգն իր սաղավարտը տալիս է 18-ամյա զինվորին, չմտածելով սեփական կյանքի մասին։ Մարտական գործողությունների ժամանակ փորձել է իրենից հեռու խրամատից, որը գտնվում էր հակառակորդի ինտենսիվ կրակի ազդեցության տակ, դուրս բերել մարտական ընկերոջը, սակայն այդ պահին հակառակորդի արձակած արկից գլխի շրջանում ստանում է մահացու բեկորային վիրավորում։
 
 

Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՆա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված