Հայերեն

«Մեր Ձևով»-ը՝ իշխանության կոկորդին

Քաղաքականություն

Վերջին օրերին իշխող քաղաքական ուժի անհանգստությունը դժվար է չնկատել։ Պատճառը մեկն է՝ «Մեր Ձևով» շարժման ակտիվացումը և դրա շուրջ ձևավորվող հանրային հետաքրքրությունը։ Հունվարի 20-ին Երևանում կայացած գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսից հետո իշխանական թիմը ամբողջ կազմով լծվել է այնտեղ հնչած մտքերի քննադատությանը՝ փորձելով կասկածի տակ դնել ներկայացված տեսլականը։


Շնորհանդեսին մասնակցում էին տնտեսագետներ և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ։ Ներկայացված ծրագիրը միտված էր Հայաստանի տնտեսական կառուցվածքի փոփոխությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և արտագաղթի խորքային պատճառների վերացմանը։ Ըստ մասնագետների՝ խոսքը ոչ թե հերթական հայտարարությունների, այլ համակարգային մոտեցման մասին էր, որը շեշտադրում էր արդյունաբերության զարգացումը և արտահանմանը միտված ոլորտների խթանումը։


Ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ նոր աշխատատեղերի ստեղծումը, ակնհայտորեն հանգիստ չի տալիս գործող իշխանությանը։ «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը վերաարդյունաբերականացման միջոցով կարող է ստեղծել մինչև երեք հարյուր հազար նոր աշխատատեղ։ Նրա խոսքով՝ այսօր երկիրը հիմնականում ապրում է վարկերի, արտերկրից փոխանցումների և մասամբ ծառայությունների հաշվին, մինչդեռ կայուն զարգացման համար անհրաժեշտ են արդյունաբերություն և իրական արտադրություն։ Նա նշել է, որ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ յոթ միլիարդ դոլարի ապրանք, իսկ արտահանման և ներմուծման տարբերությունը կազմում է շուրջ չորս միլիարդ դոլար, ինչը խոսում է տնտեսության կառուցվածքային խոցելիության մասին։


Այս հայտարարություններին արձագանքել են նաև շարժման անդամները։ Ռուբեն Մխիթարյանը սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում նշել է, որ երեք հարյուր հազար աշխատատեղ ստեղծելու մասին խոստումները նյարդայնացնում են իշխանության ներկայացուցիչներին։ Նրա խոսքով՝ եթե իշխանությունները հպարտանում են իրենց ստեղծած աշխատատեղերով, ապա պետք է պատասխան տան, թե ինչու է աղքատության մակարդակը, հատկապես Շիրակի մարզում, հասնում շուրջ քառասուն տոկոսի, ինչու մարդիկ դժվարությամբ են վճարում կոմունալ ծախսերը և չեն կարողանում ապահովել արժանապատիվ կյանք։ Նա ընդգծել է, որ գործող իշխանության հաշվետվություններում նշված աշխատատեղերը հաճախ գոյություն ունեն միայն թղթի վրա, մինչդեռ շարժումը նպատակ ունի իրական փոփոխությունների։


Հունվարի 22-ին Նարեկ Կարապետյանը հրապարակմամբ նշել է, որ երեք օրում պետական բյուջե կփոխանցվի շուրջ մեկ միլիարդ դրամ հարկ, իսկ այդ ամսվա ընթացքում շուրջ քսան հազար թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից։ Նա հույս է հայտնել, որ այդ միջոցները չեն ուղղվի պարգևավճարների, այլ կծառայեն հանրային իրական կարիքներին։


Հիշեցնենք, որ հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր Ձևով» շարժումը գրանցվել է որպես քաղաքական ուժ և հանդես է գալու «Ուժեղ Հայաստան» անվամբ։ Նորաստեղծ քաղաքական ուժը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի հստակ օրակարգ և Հայաստանի զարգացման իր տեսլականը։


Ակնհայտ է, որ իշխանության սուր արձագանքը պայմանավորված չէ միայն քննադատությամբ։ Այն ավելի շուտ վկայում է քաղաքական նոր ուժի նկատմամբ վախի մասին, որը խոսում է տնտեսության, աշխատատեղերի և սոցիալական արդարության մասին ոչ թե կարգախոսներով, այլ թվերով և պատասխանատվությամբ։ «Մեր Ձևով» շարժման շուրջ ձևավորվող գործընթացները ցույց են տալիս, որ հասարակության մի զգալի հատված սպասում է այլընտրանքի, որը կարող է խոստումներից անցնել գործի և ձևավորել իսկապես ուժեղ Հայաստան։

«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանՈ՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըՔաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԼրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանՈրպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՈւղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Ամենադիտված