Հայերեն


Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական հարվածները միջազգային հարաբերությունների համակարգում ստեղծել են մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել որպես աշխարհակարգային տրամաբանության էական վերափոխում։ Երկար տարիներ միջազգային քաղաքականության մեջ գործում էր այնպիսի մեխանիզմ, որի միջոցով մեծ տերությունները փորձում էին լեգիտիմացնել իրենց ռազմական գործողությունները միջազգային հանրության աչքում։ Այդ գործընթացը սովորաբար ներառում էր երկարատև դիվանագիտական նախապատրաստություն, միջազգային կառույցներում քննարկումներ, տարբեր քաղաքական և իրավական հիմնավորումների ներկայացում և դաշնակիցների լայն կոալիցիայի ձևավորում։

Նման մեխանիզմների միջոցով ստեղծվում էր այնպիսի պատկեր, ըստ որի, ռազմական գործողությունը ոչ թե պարզապես ուժի կիրառում է, այլ իբր միջազգային անվտանգության ապահովման անհրաժեշտ քայլ։ Սակայն Իրանի դեմ իրականացված գործողությունների պարագայում այս ամբողջ տրամաբանությունը զգալիորեն փոխվել է, քանի որ Վաշինգտոնը, փաստացի, դիմել է միակողմանի գործողությունների՝ առանց այն նախնական դիվանագիտական գործընթացների, որոնք նախկինում բնորոշ էին նման գործողություններին։

Պատմականորեն ԱՄՆ-ի ռազմական միջամտությունները հաճախ ուղեկցվել են գաղափարական կամ քաղաքական հիմնավորումներով, որոնք ներկայացվել են որպես համաշխարհային անվտանգության ապահովման անհրաժեշտություն։ Իրաքի կամ Աֆղանստանի դեպքերում ամերիկյան վարչակազմերը խոսում էին «nation-building»-ի, ժողովրդավարության տարածման, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կամ զանգվածային ոչնչացման զենքերի վտանգի մասին։ Այսպիսի նարատիվները, անկախ դրանց՝ իրականությանը համապատասխան լինել-չլինելու հարցից, ծառայում էին միջազգային հանրության շրջանում որոշակի լեգիտիմություն ստեղծելու նպատակին։ Դրանք ուղեկցվում էին ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում և այլ միջազգային կառույցներում երկար քննարկումներով, բանաձևերի նախագծերով և դիվանագիտական ակտիվությամբ, որի հիմնական նպատակը լայն միջազգային կոալիցիայի ձևավորումն էր։ Այդ կոալիցիաները կարևոր էին ոչ միայն ռազմական առումով, այլ նաև քաղաքական տեսանկյունից, որովհետև դրանք ստեղծում էին այնպիսի պատկեր, թե գործողությունները իրականում միջազգային հանրության միասնական կամքն են արտահայտում։

Իրանի դեմ հարձակման դեպքում, սակայն, այդպիսի նախապատրաստական գործընթաց գրեթե չի եղել, և ԱՄՆ-ը փաստացի հանդես է եկել որպես միակողմանի գործող ուժ՝ իր գործողությունները հիմնավորելով սեփական ազգային անվտանգության և տարածաշրջանային ռազմավարական շահերի տրամաբանությամբ։ Թեև Իսրայելը հանդես է գալիս որպես Վաշինգտոնի ամենաակտիվ գործընկերներից մեկն այս գործողություններում, այնուամենայնիվ, ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ ամերիկյան ռազմավարությունը կառուցված է հիմնականում միակողմանի նախաձեռնության վրա։

ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարություններում բացահայտ ձևով նշվում է, որ գործողությունների հիմնական նպատակներն են Իրանում ռեժիմի փոփոխությունը, երկրի միջուկային ծրագրի դադարեցումը և հրթիռային ծրագրի սահմանափակումը։

Այս հայտարարություններն իրենց մեջ պարունակում են բավականին կոշտ քաղաքական ուղերձ, որովհետև դրանք ուղղակիորեն միջամտություն են այլ պետության ներքին քաղաքական համակարգին։ Եթե նախկինում նման նպատակները ներկայացվում էին ավելի շրջանցիկ ձևակերպումներով, ապա այս դեպքում դրանք հայտարարվում են բաց և ուղիղ, ինչը ևս վկայում է միջազգային հարաբերությունների նորմատիվ համակարգի փոփոխության մասին։

ԱՄՆ-ի դաշնակիցների արձագանքը ևս բավականին բարդ և բազմաշերտ է։ Մի կողմից՝ եվրոպական մի շարք երկրներ հայտարարում են, որ հասկանում են Վաշինգտոնի անվտանգության մտահոգությունները և, ընդհանուր առմամբ, աջակցում են Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման գաղափարին, սակայն մյուս կողմից՝ ակնհայտ է նաև որոշակի դժկամություն, որովհետև գործողությունները իրականացվել են առանց դաշնակիցների հետ նախնական լայն խորհրդակցությունների։ Եվրոպական քաղաքական շրջանակներում հնչում են հայտարարություններ միջազգային իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին, և որոշ երկրներ նույնիսկ քննադատում են ԱՄՆ-ի միակողմանի քայլերը։ Հատկապես կոշտ դիրքորոշում է արտահայտել Իսպանիան, որը հայտարարել է, թե չի տրամադրելու իր տարածքում գտնվող ռազմաբազաները ամերիկյան ռազմական գործողությունների համար։ Սա բավականին նշանակալի ազդակ է, որովհետև ցույց է տալիս, որ արևմտյան դաշինքի ներսում նույնպես գոյություն ունեն տարբեր մոտեցումներ և գնահատականներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Միաժամանակ, չի բացառվում, որ ԱՄՆ-ը ժամանակի ընթացքում փորձելու է իր քաղաքական և տնտեսական ազդեցության լծակների միջոցով ներգրավել նաև եվրոպական գործընկերներին հակամարտության մեջ։ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ նման մեխանիզմները նորություն չեն։ Հաճախ ռազմական գործողությունների սկզբնական փուլում դաշնակիցները պահպանում են զգուշավոր դիրքորոշում, սակայն հետագայում աստիճանաբար ներգրավվում են քաղաքական, ֆինանսական կամ ռազմական աջակցության ձևաչափերով։ Եթե հակամարտությունը երկարատև բնույթ ստանա, ապա հավանական է, որ նման գործընթացներ տեղի ունենան նաև այս դեպքում։

Տարածաշրջանային ուժերի տեսանկյունից Իրանի դեմ գործողությունները նույնպես ունեն տարբեր ազդեցություններ։ Թուրքական գործոնը այստեղ առանձնահատուկ կարևորություն ունի։ Չնայած պաշտոնական Անկարան փորձում է հանդես գալ որպես հավասարակշռված դիրքորոշում ունեցող պետություն և հայտարարում է, որ չի աջակցում Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն ռազմավարական մակարդակում Իրանի թուլացումը կարող է բացել նոր հնարավորություններ Թուրքիայի համար։

Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում ուժերի հարաբերակցությունը մեծապես կախված է Իրանի, Թուրքիայի և արաբական երկրների փոխազդեցությունից։ Եթե Իրանի դիրքերը թուլանան, ապա Թուրքիան կարող է փորձել ընդլայնել իր ազդեցությունը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ուղղությամբ՝ առաջ մղելով իր տարածաշրջանային և պանթուրքական ռազմավարությունները։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ռազմական գործողությունների առաջին փուլը դեռևս չի տվել այն արդյունքները, որոնք ակնկալում էին Վաշինգտոնում և Թել Ավիվում։ Կային կանխատեսումներ, ըստ որոնց, առաջին հարվածներից հետո Իրանի իշխանական համակարգը կարող է արագորեն փլուզվել, հատկապես եթե վերացվեն երկրի բարձրագույն քաղաքական կամ կրոնական առաջնորդները։ Սակայն տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ Իրանի պետական համակարգը շարունակում է գործել և պահպանել կառավարման հիմնական մեխանիզմները։ Իրանի քաղաքական կառուցվածքը բավականին բարդ և բազմաստիճան համակարգ է, որտեղ իշխանությունը կենտրոնացած չէ միայն մեկ անձի շուրջ, և այդ պատճառով նույնիսկ ամենաբարձր մակարդակի կորուստները պարտադիր չեն հանգեցնի համակարգի արագ փլուզման։

Շատ ռազմական և քաղաքական փորձագետներ արդեն խոսում են այն մասին, որ այս հակամարտությունը կարող է երկարատև բնույթ ստանալ։ Կան գնահատականներ, ըստ որոնց, պատերազմը կարող է շարունակվել մի քանի ամիս կամ նույնիսկ ավելի երկար ժամանակահատված։ Քննարկվում են նաև հնարավոր սցենարներ, որոնց թվում է ԱՄՆ-ի կողմից ցամաքային ներխուժման կազմակերպման տարբերակը, թեև նման քայլը չափազանց բարդ և ռիսկային կլինի՝ հաշվի առնելով Իրանի տարածքային մեծությունը, բնակչության թվաքանակը և ռազմական ներուժը։ Իրանը ոչ միայն տարածաշրջանի խոշոր պետություններից մեկն է, այլ նաև ունի ուժեղ ռազմական ենթակառուցվածքներ, ազդեցություն տարածաշրջանային տարբեր զինված խմբավորումների վրա և աշխարհագրական դիրք, որը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ցանկացած արտաքին ներխուժման համար։

Այս ամենը ցույց է տալիս, որ Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունները կարող են ունենալ շատ ավելի լայն հետևանքներ միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։ Եթե մեծ տերություններն սկսեն ավելի հաճախ դիմել միակողմանի ռազմական գործողությունների՝ առանց միջազգային կառույցների և իրավական մեխանիզմների ներգրավման, ապա դա կարող է հանգեցնել ուժի քաղաքականության վերադարձին՝ որպես միջազգային հարաբերությունների հիմնական գործոնի։ Իսկ այդպիսի զարգացումը նշանակում է, որ համաշխարհային համակարգը աստիճանաբար կարող է հեռանալ այն կանոններից, որոնք ձևավորվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ժամանակը ցույց կտա՝ արդյոք այս հակամարտությունը կվերածվի՞ երկարատև պատերազմի, թե՞ կավարտվի նոր քաղաքական պայմանավորվածություններով, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այն դարձել է ժամանակակից միջազգային հարաբերությունների ամենակարևոր փորձություններից մեկը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասին«Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Գալիս ենք Գյումրի Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում էԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումԳյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Սպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՄեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված