Հայերեն


TRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց

Քաղաքականություն
Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված վերջին հարցումը բացահայտում է մի կարևոր իրողություն․ հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն TRIPP նախագծի՝ այսպես կոչված «Թրամփի ուղու» նկատմամբ։
Թեև իշխանությունը վերջին ամիսներին փորձում է այն ներկայացնել որպես տարածաշրջանային խաղաղության, Հայաստանի ապաշրջափակման և նույնիսկ պետականության պահպանման կարևոր գործիք, հանրային տրամադրությունները ցույց են տալիս բոլորովին այլ պատկեր։
Հարցման տվյալներով՝ հարցվածների 34 տոկոսը կտրականապես դեմ է TRIPP-ի իրականացմանը, ևս 13 տոկոսը՝ մասամբ է դեմ։ Միաժամանակ նախագծին լիովին աջակցում է հարցվածների 24 տոկոսը, իսկ 20 տոկոսը՝ մասամբ։ Այս թվերը փաստում են, որ հասարակության մեջ չկա վստահ և կայուն կոնսենսուս այս նախաձեռնության շուրջ։
 
Ավելին, զգուշավոր կամ բացասական վերաբերմունքը գերակշռում է։
 
Սա նշանակում է, որ հասարակության զգալի հատվածը չի ընդունում իշխանության այն պնդումը, թե TRIPP-ը ինքնին ապահովելու է խաղաղություն, Հայաստանի պետականության կայունություն կամ տարածաշրջանային հաղորդակցությունների իրական ապաշրջափակում։ Այս անվստահությունը ունի նաև ավելի խորքային պատճառներ։ TRIPP-ը հայկական ռազմավարական մտածողության արդյունք չէ։ Այն ձևավորվել է մեծ տերությունների աշխարհաքաղաքական հաշվարկների շրջանակում, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես տարածք, որի միջոցով փորձ է արվում իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիոն և քաղաքական նախագծեր։ Այդ պատճառով հասարակության մեջ ձևավորվում է ինտուիտիվ զգացողություն, որ նախաձեռնությունը ավելի շատ ծառայում է արտաքին խաղացողների շահերին, քան Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական նպատակներին։
 
Միաժամանակ նախագծի ապագան կախված է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական քննարկումներից, այլ նաև տարածաշրջանում արագ զարգացող աշխարհաքաղաքական գործընթացներից։ Իրանի շուրջ աճող լարվածությունը և ռազմական էսկալացիայի մեծացման հավանականությունը արդեն իսկ TRIPP-ի հեռանկարը դարձնում են առավել անորոշ։
 
Եթե ԱՄՆ-ն և Իսրայելը կարողանան ռազմավարական հաջողություն արձանագրել և Իրանում ձևավորվի Վաշինգտոնի և Թել Ավիիվի համար ավելի լոյալ իշխանություն, տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի ամբողջ տրամաբանությունը կարող է վերանայվել։ Այդ դեպքում TRIPP-ի ներկայիս աշխարհաքաղաքական նշանակությունը կարող է նվազել, քանի որ Իրանի գործոնը՝ որպես տարածաշրջանային հակակշիռ, էականորեն կթուլանա։
 
Եթե հակառակը՝ Իրանը կարողանա դիմակայել արտաքին ճնշմանը և պահպանել իր ռազմավարական դիրքերը, ապա ԱՄՆ-ը դժվար թե կարողանա ապահովել այնպիսի քաղաքական և անվտանգության երաշխիքներ, որոնք անհրաժեշտ են նման նախագծերի կայուն իրականացման համար։ Այդ դեպքում TRIPP-ը կարող է մնալ քաղաքական հայտարարությունների և դիվանագիտական քննարկումների մակարդակում։
 
Սակայն այս անորոշությունը ունի նաև անվտանգային հետևանքներ Հայաստանի համար։ Եթե տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերը երկար ժամանակ մնում են կասեցված կամ կախված վիճակում, մեծանում է հավանականությունը, որ Ադրբեջանը փորձի իր օրակարգը առաջ մղել ոչ թե բանակցությունների, այլ ուժային ճնշման միջոցով։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Բաքուն իր ռազմավարական նպատակների առաջմղման համար մշտապես օգտագործում է ռազմական գերակայության գործոնը։
 
Այս պայմաններում TRIPP-ի ճակատագիրը կարող է որոշվել ոչ այնքան Երևանի կամ նույնիսկ Բաքվի որոշումներով, որքան այն լայն աշխարհաքաղաքական մրցակցության արդյունքում, որն այսօր ձևավորում է ամբողջ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի ապագան։
Ուժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. Փաշինյան«Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ
Ամենադիտված