Հայերեն

Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամառային արձակուրդների շրջանն ավարտվեց, տուրիստական ուղևորությունների և ակտիվ հանգստի հիմնական հոսքերը աստիճանաբար նվազում են, և սահմանային անցակետերում կյանքը վերադառնում է բնականոն հուն։ Ամառային այս պիկային փուլն ամենամյա այն ցուցիչն է, որով հնարավոր է օբյեկտիվորեն գնահատել սահմանային ենթակառուցվածքների ու պետական ծառայությունների պատրաստվածությունն ու աշխատանքի արդյունավետությունը։

Տարիներ շարունակ հայ-վրացական սահմանային անցակետերում տիրող իրավիճակը, մասնավորապես մարդկանց ու մարդատար տրանսպորտային միջոցների ահռելի կուտակումներն ու ժամեր տևող հերթերը դարձել էին քաղաքացիների և զբոսաշրջիկների ամենամեծ մարտահրավերներից մեկը։ Ծանրաբեռնված շրջաններում սահմանահատումը հաճախ վերածվում էր լուրջ խոչընդոտի։ Այս տարվա ցուցանիշներն ու փաստացի իրավիճակը ցույց են տալիս, որ ոլորտում արձանագրվել է որակական փոփոխություն։ Հայաստանի սահմանային անցակետերում իրականացված բարեփոխումների, ենթակառուցվածքների արդիականացման և թվային համակարգերի ներդրման արդյունքում սահմանահատման գործընթացի արագությունն ու կազմակերպվածությունը հասցվել են բարձր մակարդակի։

Տեղում ապահովված է ներգրավված բոլոր կառույցների համակարգված աշխատանքը։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները, ԱԱԾ սահմանապահ զորքերը և տվյալ հատվածում երթևեկությունը կարգավորող պարեկային ծառայությունն իրականացնում են ընթացակարգերն անհամեմատ ավելի սեղմ ժամկետներում։

Եթե նախկինում որպես արդյունավետ աշխատանքի օրինակ հաճախ մատնանշվում էր վրացական կողմի փորձը, ապա ներկայում հայկական ծառայությունների սպասարկման արագությունը չի զիջում, իսկ որոշ ընթացակարգերով գերազանցում է տարածաշրջանի համանման ցուցանիշները։ Վիճակագրական տվյալները ևս փաստում են ընթացակարգերի արդյունավետության մասին. «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառման և ձևակերպումների պարզեցման շնորհիվ մեկ տրանսպորտային միջոցի և ուղևորի սպասարկման միջին ժամանակահատվածը կրճատվել է, ինչը թույլ է տալիս ծանրաբեռնված օրերին ևս ապահովել անցակետերի անխափան թողունակությունը։ Սահմանային անցակետերում գրանցված ընթացակարգային այս բարելավումները կրում են համակարգված բնույթ՝ նպաստելով զբոսաշրջային հոսքերի սպասարկման ժամանակի կրճատմանն ու տրանսպորտային միջոցների արդյունավետ կառավարմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՆա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»
Ամենադիտված